
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2026 թվականի հուլիսի 22–24-ը Մատենադարանում կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը , որը համախմբելու է աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների գիտնականների և մասնագետների։
3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը նվիրվում է Մխիթար Սեբաստացու 350-ամյակին:
Կոնգրեսի նպատակներն են՝ տեսանելի դարձնել հայագիտության ոլորտում ընթացող փոխակերպումները, ապահովել գիտական համայնքի բարձր իրազեկվածությունը, խթանել համագործակցությունը և համադրել հայագիտության պետական քաղաքականությունը միջազգային հայագիտության առաջնահերթությունների հետ։
Կոնգրեսի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ին, Մատենադարանի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում։
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև Կոնգրեսի շրջանակում նախատեսված հետևյալ միջոցառումներին.
- «1 տարվա Հավերժությունը – Գ. Մատենադարանի ձեռագրական համալրումները» ցուցադրության բացում (հուլիսի 22-ին՝ ժամը 19:00-ին, Մատենադարանի թանգարանում)։
- Կոնգրեսի փակման ընդունելություն (հուլիսի 24-ին՝ ժամը 20:00-ին, Մատենադարանի գիտական մասնաշենքի բացօթյա հարթակ:
Տե՛ս կոնգրեսի ծրագիրը:
