
2026 թվականի հուլիսի 22–24-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Մատենադարանում անցկացվում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը, որը համախմբում է աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների հայագետների, գիտնականների և մասնագետների, ինչպես նաև, հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչների։
Կոնգրեսը պաշտոնական բացումը սկսվեց Վաչե Շարաֆյանի «Հայաստան» երգով՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Երգը հետայսու հնչելու է որպես Մատենադարանի պաշտոնական արարողակարգային ուղեկցում:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերրանտին:
Տե՛ս կոնգրեսի ծրագիրը:







