
Վենետիկում Հայաստանի պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանն ընտանիքի հետ այցելել է Մատենադարան։ Տնօրեն Արա Խզմալյանի և տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ նա շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել նորաստեղծ ենթակառուցվածքներին, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների և վերականգնման ոլորտներում Մատենադարանի ձեռք բերած նորագույն սարքավորումների կիրառմանը։
Հյուպատոսն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրական ժառանգության պահպանությանն ուղղված Մատենադարանի ծրագրերին։

