
Այս նշանաբանով ս.թ. օգոստոսի 19-ին Մատենադարանում, Ֆասթ Բանկի աջակցությամբ, պաշտոնապես բացվեցին հուշանվերների սրահը և սրճարանը՝ ամբողջացնելով այցելուների համար նախատեսված ենթակառուցվածքները։
Բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի բարերար Վահե Բադալյանը, մշակույթի և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Հուշանվերների սրահում այցելուները հնարավորություն կունենան ձեռք բերելու Մատենադարանի հավաքածուների, հայկական ձեռագրերի և մանրանկարչության ներշնչումով ստեղծված հուշանվերներ, ինչպես նաև Մատենադարանի հրատարակած գրքեր։
Նախաձեռնության շրջանակում Մատենադարանը համագործակցում է առաջատար մի շարք ընկերությունների հետ։
Նախագիծն իրականացվել է Մատենադարանի ենթակառուցվածքների արդիականացման և զբոսաշրջային այցելությունների համար նախատեսված ծառայությունների զարգացման համատեքստում։




