ՆՈՐ ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Մատենադարանի ձեռագրական հավաքածուն համալրելու նպատակով աստվածաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանն այսօր Մատենադարանին է նվիրաբերել 14-15-րդ դարերով թվագրվող լատիներեն Ժամագրքի երկթերթ պատառիկ։

Մատենադարանին նվիրաբերված ձեռագրական այս միավորը բովանդակում է բարեխոսական աղոթքներ՝ ուղղված սբ Մարիամ Աստվածածնին։

Մատենադարանը երախտագիտություն է հայտնում նվիրատուին՝ արժեքավոր ընծայաբերման համար։



Կիսվել