Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
  Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
  Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։

Հրաչյա Թամրազյան


  • Տեղեկացում
    Հարգելի այցելուներ, տեղեկացնում ենք, որ Մատենադարանի թանգարանային համալիրը բաց է լինելու 2021 թ. հունվարի 8-ից:
  • Նոր հրատարակություն
    Լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Բոզոյանի խմբագրությամբ Արևելյան աղբյուրագիտություն ժողովածուի երկրորդ հատորը, որտեղ տեղ են գտել 2019 թ․ հուլիս ամսին տեղի ունեցած «Արևելյան աղբյուրագիտությունը Հայաստանում ԻԱ դարի սկզբին» միջազգային գիտաժողովի նյութերը՝ նվիրված մատենաշարի հիմնադիր, վաստակաշատ հայագետ-արաբագետ Արամ Տեր-Ղևոնդյանի ծննդյան 90-ամյակին: Ժողովածուում ընդգրկված 20 հոդվածները հրապարակված են պարունակած նյութերի ժամանակագրական հերթականությամբ և հեղինակների
  • Հարգելի գործընկերներ
    Տեղեկացնում ենք Մաշտոցյան Մատենադարանի օտարալեզու բացատրությունների տոմսերի արժեքների փոփոխությունն՝ ընդունված 2020 թ․ մարտի 12-ի, N5 որոշմամբ, որը գործելու է 2021թ․ հունվարի 8-ից։ 1-10 այցելուների բացատրություն օտար լեզուներով – 5000 դրամ11 և ավելի այցելուների բացատրություն օտար լեզուներով – 7000 դրամ Մատենադարանի տնօրինություն
  • Հրավարդ Հակոբյան — 90
    Լույս է տեսել «Հրավարդ Հակոբյան. արվեստի անխոնջ նվիրյալը» կենսամատենագիտությունը՝ նվիրված Մատենադարանի ավագ գիտաշխատող Հրավարդ Հակոբյանի 90-ամյակին։ Մատենագիտությունն ընդգրկում է հեղինակի 1966-2020 թվականներիտպագիր աշխատանքների ցանկը՝ նրա գիտական գործունեությունը բնութագրող համառոտ ակնարկով: Ժողովածուում տեղ են գտել նաև Հ. Հակոբյանի գիտական գործունեությունն արժևորող հոդվածներ, լուսանկարներ:Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:
  • Հայտարարություն
    Մատենադարանի տնօրինությունը 2020թ․ դեկտեմբերի 8-ից, ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի Հանրապետության քաղաքացիների (անձը հաստատող փաստաթղթով) մուտքը և բացատրությունը սահմանել է անվճար։Ուրախ կլինենք ձեր այցելության համար։
  • Մխիթար Գոշի ծննդյան 900-ամյակին նվիրված առցանց գիտաժողով
    Ս.թ. դեկտեմբերի 10-11-ին տեղի կունենա 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի ծննդյան 900-ամյակին նվիրված առցանց գիտաժողով, որը համատեղ կազմակերպել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը: Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գործչին և ևս մեկ անգամ արժևորել նրա մատենագրական
  • Երիտասարդական 6-րդ գիտաժողով՝ նվիրված Գևորգ Աբգարյանի ծննդյան 100-ամյակին
    Սիրելի՛ բարեկամներ,տեղեկացնում ենք, որ չնայած պատերազմական դժվարին օրերին ու հետպատերազմյան ծանր հետևանքներին՝ «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն, խորհրդակցելով Մատենադարանի տնօրինության հետ, որոշում է կայացրել չհետաձգել սույն թվականի նոյեմբերի 26-28-ը կայանալիք ամենամյա գիտաժողովը, որն այս տարի նվիրված է լինելու Մաշտոցյան Մատենադարանի երկարամյա աշխատակից, անվանի բանասեր և աղբյուրագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Աբգարյանի ծննդյան 100-ամյակին: Համոզված ենք,
  • ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԾՆՆԴՅԱՆ 900-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ
    Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը համատեղ կազմակերպում են 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի ծննդյան 900-ամյակին նվիրված առցանց գիտաժողով:Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գործչին և ևս մեկ անգամ արժևորել նրա մատենագրական ժառանգությունը:Գիտաժողովը տեղի կունենա 2020 թ. դեկտեմբերի 10-11-ին:Զեկուցումները
Կիսվել