«Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը

Դեկտեմբերի 23-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը։Սույն աշխատանքի միջոցով, փորձ է արվել, առաջին անգամ արվեստաբանական տեսանկյունից անդրադառնալ Մատենադարանի ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ ձեռագրերին և խեժապատ կազմերին։ Աշխատանքում ընդգրկված են թվով 20 ձեռագրից մոտ 100 մանրանկարներ և խեժապատ ստեղծագործություններ։ Արվեստի ներկայացված նմուշները լիովին ընդգրկում եւ

Կիսվել

Մատենադարանում բացվեց ցուցահանդես՝ նվիրված Վան Խաչատուրի 95-ամյակին

Դեկտեմբերի 16-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց ցուցահանդես՝ նվիրված ճանաչված նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան Վան Խաչատուրի 95-ամյակին։ Ներկայացվեցին արվեստագետի նշանավոր ստեղծագործություններից լուսանկարներ։ Վան Խաչատուրը նոր շրջանի հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրն է: Նրա այս ուղղության առաջին ստեղծագործությունները՝ «Ավարայրի ճակատամարտը» (1956-1960թթ.) խճանկարը, «Հայոց պատմություն» եռամաս որմնանկարը (1956-1959թթ.,) գտնվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։Ցուցահանդեսը կգործի մինչև 2022թ. հունվարի 8-ը։

Կիսվել

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Նոյեմբերի 30-ին Մաշտոցյան Մատենադարանի և Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի միջև կնքվեց պայմանագիր, որին մասնակցեց Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։Այս գործակցության շնորհիվ 2022թ․-ի վերջին Հաղարծինի վանական համալիրում կբացվի մշտական ցուցադրություն՝ ներկայացնելով Տավուշի վանքերում (Հաղարծին, Խորանաշատ, Դեղձուտ, Մշկավանք, Չարեքայ Անապատ և այլն) ստեղծված ձեռագրական ժառանգությունը։ Այդ նպատակով Մատենադարանի

Կիսվել

«ՂԱՋԱՐԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՁԵՌԱԳՐԱԿԱԶՄԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ» ԴԱՍԸՆԹԱՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ Մաշտոցյան Մատենադարանում իրականացվեց «Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական դասընթաց: Այն իրագործվեց ՀՀ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում, և ԱՄՆ-ից մեր հայրենակից Արա Փիլիպոսյանի օժանդակությամբ: Դասընթացը վարում էր իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ, նկարիչ, գեղագիր Համիդ Մալեքյանը։ Վերականգնման

Կիսվել

ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Նոյեմբերի 4-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Վրաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Թուրավայի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրական ժառանգությանը։

Կիսվել

ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Այսօր Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկեցին Իրանի մշակույթի օրերը, որի շրջանակում հրավիրվեց մամուլի ասուլիս։ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ներկայացրեցին առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։ Ասուլիսին մասնակցում էր նաև ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ Համիդ Մալեքյանը: Վերջինիս այցի արդյունքում Մատենադարանի հավաքածուի շուրջ տասը արժեքավոր ձեռագրեր կվերանորոգվեն

Կիսվել

ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ՌԱՅԱ ԲԼԲՈՒԼՅԱՆԻՆ

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Մատենադարանի Հայագիտական գրադարանի վարիչ Ռայա Բլբուլյանի մեծարման ցերեկույթ: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ապա ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Վերջինս տիկին Բլբուլյանին հանձնեց ԿԳՄՍՆ ոսկե մեդալ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքային գործունեության համար:Ռայա Բլբուլյանը Մատենադարանում աշխատանքի է անցել 1957թ.: 1978թ. ցայսօր նա

Կիսվել

ԲԵՌԼԻՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈւԹՅՈւՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեցին Բեռլինի պատմության թանգարանի տնօրեն պրոֆ. Մաթիաս Վեմհոֆը և նույն թանգարանի Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հետ ծրագրերի համակարգող դր. Մանֆրեդ Նավրոթը: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։

Կիսվել

ՆԱՏՕ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈւԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հոկտեմբերի 21-ին Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ԽՄԲԻ (GR-DEM) ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հոկտեմբերի 19-ին Եվրոպական Խորհրդարանում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Ն.Գ. Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, Ն.Գ. դեսպան Մարթեն Էհնբերգը և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԽ-ում Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն

Կիսվել