ԳԻՏԱԺՈՂՈՎ ԺՆԵՎՈՒՄ. «ԱՐԻՍՏՈՏԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

2017 թ. մայիսի 12-13-ը Ժնևի համալսարանում կայացավ «Արիստոտելը Հայաստանում» (“Aristote en Arménie”) միջազգային գիտաժողով (կազմակերպիչներ` Վալենտինա Կալցոլարի, Կատերինա Իերոդիակոնու և Իրենե Տինտի): Տե՛ս ծրագիրը:  Գիտաժողովին մասնակցում էին հայագետներ` Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակիցներ Մանեա-Էռնա Շիրինյանը, Գոհար Մուրադյանը, Արամ Թոփչյանը և Արմինե Մելքոնյանը, ինչպես նաև անտիկ փիլիսոփայության պատմության մասնագետներ Շվեյցարիայից, Հունաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Կանադայից:

Կիսվել

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍԻՐԱՐՓԻ ՏԵՐ-ՆԵՐՍԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱԿԻՆ

Դեկտեմբերի 1-3-ը Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ երիտասարդական գիտաժողով, որը նվիրված էր անվանի գիտնական, հայագետ, բյուզանդագետ Սիրարփի Տեր-Ներսեսյանի ծննդյան 120-ամյակին (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Գիտաժողովի բացմանը ներկաներին և մասնակիցներին ողջունեց Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, որը կարևորեց միջին և ավագ սերնդի դերը երիտասարդներին աջակցելու և փորձի փոխանակման առումով: Հաշվի առնելով գիտաժողովի երիտասարդական լինելը՝ նա ընդգծեց նաև

Կիսվել

«ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» 2-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Հոկտեմբերի 28-29-ը Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Մեկնարկային գիտաժողովը տեղի էր ունեցել անցյալ տարի՝ 2015 թվականին, Մատենադարանի տնօրեն, անվանի գիտնական, նարեկացիագետ Հրաչյա Թամրազյանի նախաձեռնությամբ: «Գոհունակություն ունենք այնքանով, որ այն ծրագիրը, որ նա նախատեսել էր դեռևս այս տարվա գարնանից, այսօր իրականացնում ենք ամբողջ ծավալով», — իր խոսքում

Կիսվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԱՅՔ ՆԱՀԱՆԳԻՆ

Հունիսի 22-24-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Պատմական Տայք. Պատմություն, մշակույթ, դավանանք» խորագրով միջազգային գիտաժողովը (տե՛ս գիտաժողովի հիմնադրույթները): Այն կազմակերպվել էր Մաշտոցի անվան Մատենադարանի և «Հայաստանի բյուզանդագիտական ուսումնասիրությունների ազգային կոմիտեի»  նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ:  Գիտաժողովին մասնակցեցին բազմաթիվ ճանաչված գիտնականներ Հայաստանից և արտերկրից՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Հունաստանից,

Կիսվել

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ

2015 թվականի դեկտեմբերի 15-16 Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Ոսկան Երեւացու ծննդյան 400-ամյակին: Երկօրյա սեմինարը կրում էր «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով»  խորագիրը (տե՛ս սեմինարի ծրագիրը): Ոսկան Երևանցին Մարաքիա Օրմանյանի բութագրմամբ «հայ ազգի մեծ երախտավոր և կատարյալ նահատակ է», նա թողել է հսկայական ժառանգություն: Ուստի պատահական չէ, որ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի 2014-2015 թթ. նշանակալից իրադարձությունների օրացույցում

Կիսվել

«ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԻ» ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Սեպտեմբերի 22-ին Մատենադարանում մեկնարկած Նարեկացիական անդրանիկ ընթերցումներով հիմք դրվեց մի նոր ավանդույթի, որը բացելու պատիվը վերապահված էր Գրիգոր Նարեկացուն կաթոլիկ եկեղեցու 36-րդ տիեզերական վարդապետ հանրահռչակելու գործում մեծ ավանդ ու ներդրում կատարած, հայագիտության նվիրյալներ Ժան-Պիեռ Մահեին և Մխիթարյան միաբանության անդամ, աստվածաբան և լեզվաբան հայր Լևոն Զեքիյանին:    «Այս երևույթն ինքնին ունի համաքրիստոնեական և համամշակութային նշանակություն: Այն

Կիսվել

«ՎԵՐԱՊՐԱԾ ՄՇԱԿՈՒՅԹ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում 2015 թ. ապրիլի 28-29-ը ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ և «Մատենադարանի Երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ նախաձեռնությամբ, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Վերապրած մշակույթ» խորագիրը կրող գիտաժողով (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Դիմելով ներկաներին և մասնակիցներին, նա նշեց. «Հայոց

Կիսվել

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 9-11 Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (ՀՈՒՄԸ) 13-րդ գիտաժողովը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Համաժողովը մեկնարկեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի բացման խոսքով: Կարևորելով այս իրադարձությունը հայագիտության համար՝ Հ. Թամրազյանը մասնավորապես նշեց. «Լինել հայագետ՝ նշանակում է շփվել մեծ կենսադաշտի, հազարամյակների պատմության ու մշակույթի հետ ու նաև հոգևոր գերզգայուն աշխարհի, ուր մտնողը չի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Վերջին տարիներին Մատենադարանի ղեկավարության վարած քաղաքականության արդյունքում հայագիտական այս կենտրոնում լուծվել է կարևորագույն խնդիրներից մեկը՝ սերնդափոխության հարցը: Այսօր Մատենադարանի անվանի և վաստակավոր գիտնականների կողքին աշխատում են երիտասարդներ, որոնցից շատերն արդեն մասնակցել են միջազգային գիտաժողովների Հայաստանում և արտերկրում, տպագրել մի շարք հոդվածներ:  Երիտասարդների գիտական ակտիվության ևս մեկ վկայություն կարելի է համարել սույն թվականի մարտի 22-23-ին Մատենադարանում

Կիսվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԾՆՆԴՅԱՆ 1650-ԱՄՅԱԿԻՆ

2011 թ. սեպտեմբերի 20-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորաբաց մասնաշենքում կայացավ առաջին միջազգային գիտաժողովը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանում և  արտասահմանի  հեղինակավոր գիտակրթական հիմնարկներում և հայագիտական կենտրոններում աշխատող շուրջ երեք տասնյակ հայագետներ՝ լեզվաբաններ, պատմաբաններ, արվեստաբաններ, ձեռագրագետներ:  Գիտաժողովի ընդգրկուն ծրագրում ներառված էին Մեսրոպ Մաշտոցի կյանքի և ստեղծագործության, ապրած պատմական

Կիսվել