«ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ՝ ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏԸ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու երգահան Ներսես Շնորհալու (Կաթողիկոս Ներսես Դ Կլայեցի) մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում: Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս հոբելյանի առթիվ կազմակերպում է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողով, որը նպատակ ունի վերարժևորել ու նորովի գնահատել Ներսես Շնորհալու բացառիկ դերն ու նշանակությունը հայ միջնադարյան գրականության և մշակույթի

Կիսվել

ՂՈՒԿԱՍ ՉՈՒԲԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ

2023 թվականի հունիսի 16-ին լրանում է հայ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը: Այս առիթով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հունիսի 16-ին ժամը՝ 16:30-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասի տեսասրահում տեղի կունենա հոբելյանական նամականիշի մարում, որից հետո՝ Մատենադարանի գիտական մասնաշենքի մեծ դահլիճում, ժամը 17:00-ին կկայանա «Հովեր» երգչախմբի համերգը: Մուտքն ազատ է։

Կիսվել

ՄԻ ՆԿԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Վահրամ Գայֆեճյանի 1897 թ․ «Ինքնադիմանկարը» և 1910-ական թթ․ «Սրճարանային» շարքի նմուշներից։ Դասախոսություն՝ նվիրված Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնում վերականգնված Վահրամ Գայֆեճյանի առաջին «Ինքնադիմանկարի» ստեղծման պատմությանն ու վերականգնման առանձնահատկություններին։ Իր տեսակով բացառիկ այս վերականգնման արդյունքում ի հայտ եկավ նկարի դարձերեսին փակցված հեղինակի մեկ այլ աշխատանք, որը վերաբերում է 1910-ական թթ․ սկզբի նրա հանրահայտ «Սրճարանային»

Կիսվել

ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆ ՄՐՑԱՆԱԿ – 2023

«ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉՅԱՆ» մրցանակի հանձնախումբն ամփոփել է 2023 թվականի մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա երեք անվանակարգերում կպարգևատրվեն հետևյալ հեղինակները. «Լավագույն գիտական հետազոտություն» անվանակարգում՝Խաչիկ Հարությունյան (Ձեռագրագիտության բաժին)Հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն (Թ-ԺԵ. Դարեր), գիրք Ա. հիշատակարանների բառապաշարը (ուսումնասիրություն և բառարան) — Երևան, Մատենադարան, 2022, 400 էջ: «Լավագույն կատարված աշխատանք» անվանակարգում՝Հրանտ Օհանյան (15-19-րդ դարերի հայ մատենագրության բաժին)Սիմեոն Երևանցի, Ջամբռ:

Կիսվել

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում է 2023 թվականի, առկա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն, հետևյալ մասնագիտության գծով՝ Կերպարվեստ, դեկորատիվ արվեստ, դիզայն /Ժէ 00.03 / -1 տեղ։ Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ի ժամը 16.30-ը ներառյալ, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 53, «Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի

Կիսվել

«ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ»

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանն իր գիտական գործունեությունը սկսել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ 1986-ին, և մինչև իր կյանքի վերջը հանդիսացել է Մատենադարանի գիտաշխատող, վերջին տարիներին նաև գիտխորհրդի անդամ։ Այստեղից է մեկնել ռազմաճակատ՝ Արցախյան առաջին պատերազմի օրերին, հետագայում որտեղ էլ որ աշխատել է, մնացել է Մատենադարանցի (որի

Կիսվել

ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ «ԱՐՑԱԽԻ ԵՎ ՈՒՏԻՔԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԳՐՔԻ ԹՎԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» գրքի անգլերեն և ֆրանսերեն թարգմանությունների թվային տարբերակներն արդեն հասանելի են Մատենադարանի Թվային գրադարանում:

Կիսվել

ՀԱԽՃԱՊԱԿՈՒ ԵՎ ՃԵՆԱՊԱԿՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Դասախոսություն՝ նվիրված հախճապակու և ճենապակու ստեղծման և զարգացման պատմությանը, Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնում վերականգնված 18-րդ դարի սեղանի զարդաքանդակ մրգամանի վերականգնման մի շարք առանձնահատկություններին։ Դասախոսության ավարտին նախատեսվում է ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի մասին պատմող ֆիլմի դիտում և շրջայց վերականգնման աշխատանքներին նվիրված ցուցասրահում։ Բանախոսն է Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնի ավագ

Կիսվել

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ»

Մաշտոցյան Մատենադարանը հայ մշակույթի պահպանման և հանրահռչակման խոշորագույն կենտրոններից մեկն է։ Այն իր հարուստ հավաքածուով և պատմական նշանակությամբ ամեն տարի հազարավոր այցելուների է հյուրընկալել, որոնք հիացել են Մատենադարանի շենքի ներքին և արտաքին հարդարանքով, ցուցանմուշներով և բազմաթիվ լուսանկարներ են ստեղծել։ Այժմ Մատենադարանը  հայտարարում է լուսանկարների մրցույթ: Մրցույթի մասնակցության ընդհանուր դրույթներն են՝ ▪ Մրցույթին կարող է մասնակցել

Կիսվել

«ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՈՂ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Մատենադարանի «Վիրտուալ Մատենադարան սրահում» ապրիլի 18-ին տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով 2022 թվականին հրատարակված 5 գրքի շնորհանդեսը, որոնց մեջ է նաև Մատենադարանի հրատարակած «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ալբոմ-ուսումնասիրության ֆրանսերեն թարգմանությունը:

Կիսվել