ԱՎՐՈՐԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Մատենադարանի համագործակցության արդյունքում տասը գիդ-էքսկուրսավարներ կվերապատրաստվեն Գերմանիայում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Մատենադարանի համագործակցության արդյունքում տասը գիդ-էքսկուրսավարներ կվերապատրաստվեն Գերմանիայում:Սուրբ Թարգմանչաց տոնին՝ հոկտեմբերի 8-ին, միանալով Հայաստանի մշակութային արժեքներն օտարերկրացիներին լավագույնս ներկայացնելու ջանքերին, «Ավրորա» նախաձեռնությունը 20 հազար դոլարի դրամաշնորհ է տրամադրել Մատենադարանին: Դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվում է Մատենադարանի տասը գիդ-էքսկուրսավարների դասընթացը Գերմանիայում: Դասընթացի շրջանակում նրանք այցելելու են

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆ. ԳՈՅՈՒԹՅԱՆ ԼԵԳԵՆԴ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Մոսկվայի պատմության թանգարանում 2016 թ. մարտի 10-ին բացվել է «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսը, որտեղ Հայաստանի երեք խոշոր թանգարանները՝ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը, Հայաստանի պատմության  և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները 160 ցուցանմուշի միջոցով  ռուս հանրությանն են ներկայացնում հայ ժողովրդի անցած ուղին և մշակութային արժեքները:  Մատենադարանի ցուցադրած նմուշներն այցելուներին լավագույնս ներկայացնում են հայ գրքարվեստի պատմությունը՝ 25

Կիսվել

ՀԱՅՈՑ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ «Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան — Գանձասար» գիտամշակութային կենտրոնի բացման արարողությունը՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական բարձրաստիճան պաշտոնյաների, հոգեւոր դասի եւ գիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ:«Գանձասար» գիտամշակութային կենտրոնը, որպես Մաշտոցյան Մատենադարանի արցախյան մասնաճյուղ, երկու հիմնարար ստորաբաժանում ունի՝ գիտական ուսումնասիրությունների բաժին եւ թանգարանային համալիր, ուր ցուցադրված

Կիսվել

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ V ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին էր նվիրված «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը, որն այս տարի կրում էր  «Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր» խորագիրը: 2015 թ. հոկտեմբերի 27-29-ը տեղի ունեցած սեմինարի շրջանակներում Երևանի Մ. Մաշտոցի անվան  Մատենադարանում էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի, Վրաստանի ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ոլորտի առաջնակարգ կենտրոնների մասնագետները:   «Այս գիտաժողովը

Կիսվել

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԼԻՎՈՌՆՈՅՈՒՄ

Մայիսի 21-ին Իտալիայի Լիվոռնո քաղաքի Լա Ֆորտեցա Նուովա կենտրոնական ցուցասրահում բացվել է ցուցահանդես՝ «Armenia. dal genocidio alla rinascita culturale» (Հայաստան. Ցեղասպանությունից մինչեւ մշակութային վերածնունդ) վերտառությամբ՝ նվիրված 1915 թ. հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և հայ ժողովրդի մշակույթին: Նշենք, որ Լիվոռնոյի պատմության մեջ հայ համայնքը նշանակալի դեր է խաղացել 17-18-րդ դարերում: Ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները համակարգել են Լիվոռնոյից

Կիսվել

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԲԱԶԵԻ ՀԱՅԱՑՔՈՎ

Հրայր Բազե (Խաչիրյան). ուխտյալ լուսանկարիչ, ով իր ուխտին հավատարիմ, շրջելով աշխարհով մեկ և լինելով մոտ 45 երկրներում, հայտնաբերել և լուսանկարչական իր սարքի միջոցով հավերժացրել է այն ամենն ինչը որևէ կերպ առնչվում է հայի ու հայկականի հետ: Փետրվարի 11-ին Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազեի թվով 11-րդ պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը: Այն նվիրված է

Կիսվել

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ

2014 թ. դեկտեմբերի 12-13-ը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» IV միջազգային գիտագործնական սեմինարը (տե՛ս ծրագիրը)։Նախագծի շրջանակներում ելույթ ունեցան և վարպետության դասեր կազմակերպեցին Տատյանա Տիմչենկոն (Վիլնյուսի համալսարանի գրադարան, Լիտվա), Նատալյա Պալամարը (ՌԴ ԳԱ արխիվային փաստաթղթերի բիոքիմիական պաշտպանության և վերականգնման լաբորատորիա,

Կիսվել

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ. ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթների նախարարությունների նախաձեռնությամբ, Հայաստանում սույն թվականի նոյեմբերի 21-23 անց է կացվել  «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը: Այդ առիթով Հայաստան էին ժամանել ռուսաստանյան հեղինակավոր գրեթե բոլոր թանգարանների տնօրեններն ու ներկայացուցիչները: Հայաստանյան և ռուսաստանյան թանգարանների միջև գործակցությունը նորություն չէ, սակայն

Կիսվել

ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ «ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2014թ. մայիսի 23-ին «Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հետ համագործակցությամբ, իրանահայ համայնքին նվիրված՝ «Նոր Ջուղայի օրեր» խորագրով ծրագրի շրջանակներում, (տե՛ս ծրագիրը) Մաշտոցի անվան Մատենադարանում բացվեց ցուցահանդես՝ նվիրված Նոր Ջուղայի ձեռագրերին: Սպահանում և Նոր Ջուղայում գրված  և Մատենադարանում պահվող շուրջ երկու հարյուր ձեռագրերից ներկայացված են

Կիսվել

ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Մատենադարանի վիրտուալ սրահում հանդիսավոր կերպով Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Մատենադարանի ասպիրանտներին հանձնեց տարեկան կրթաթոշակների հավաստագրեր, որոնք տրամադրվել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացվող 2014թ. ասպիրանտական կրթության ծրագրի շրջանակներում: Մատենադարանի հեռանկարային զարգացման առաջնահերթություններից հանդիսացող այս ծրագրի շրջանակներում պատմագրություն, աղբյուրագիտություն, արվեստի պատմություն և տեսություն, համաշխարհային

Կիսվել