ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Դաղստանի հետազոտությունների դաշնային կենտրոնի (Մախաչկալա) միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի նպատակն է զարգացնել գիտական համագործակցություն գրավոր ժառանգության պահպանման և կիրառման ոլորտում: Հուշագրով ամրագրված համագործակցությունը նախատեսում է.• իրականացնել համատեղ գիտաժողովներ, սիմպոզիումներ, սեմինարներ և այլ գիտական միջոցառումներ,• ձեռագրագիտության, ձեռագրերի պահպանման, վերականգնման, ցուցակագրման, թվայնացման ոլորտների մասնագետների վերապատրաստում, • գիտական փորձի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

Մաշտոցի անվան Մատենադարանի թվայնացման բաժինը ծրագրավորել և գործարկել է Մատենադարանի զբոսավարների աշխատանքը կարգավորող սերվերային ծրագիր (Smart Excursion), որի հեղինակը թվայնացման բաժնի աշխատակից, ծրագրավորող Արա Գասպարյանն է։Ծրագիրը համացանցային հավելված է, որը մշակվել է թանգարանային էքսկուրսիաների կառավարման համար: Ծրագիրը կարգավորում է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի էքսկուրսիաների կառավարման կանոնները և ինտեգրված է ինստիտուտի ներքին

Կիսվել

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Նոյեմբերի 30-ին Մաշտոցյան Մատենադարանի և Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի միջև կնքվեց պայմանագիր, որին մասնակցեց Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։Այս գործակցության շնորհիվ 2022թ․-ի վերջին Հաղարծինի վանական համալիրում կբացվի մշտական ցուցադրություն՝ ներկայացնելով Տավուշի վանքերում (Հաղարծին, Խորանաշատ, Դեղձուտ, Մշկավանք, Չարեքայ Անապատ և այլն) ստեղծված ձեռագրական ժառանգությունը։ Այդ նպատակով Մատենադարանի

Կիսվել

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ, ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ

Նոյեմբերի 25-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.դ. Քրիստինե Կոստիկյանի «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» գրքի շնորհանդեսը և Իրանի Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցադրության բացումը։Քրիստինե Կոստիկյանի կազմած պրակում պատճեններով, բնագրերով, հայերեն ու անգլերեն թարգմանությամբ ներկայացված են Իրանի Ղաջարական իշխանությունների կողմից 1798-1829 թթ․ հրապարակված 96 հրովարտակներ, որոնք պահվում են Երևանի Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Ժողովածուի

Կիսվել

«ՂԱՋԱՐԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՁԵՌԱԳՐԱԿԱԶՄԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ» ԴԱՍԸՆԹԱՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ Մաշտոցյան Մատենադարանում իրականացվեց «Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական դասընթաց: Այն իրագործվեց ՀՀ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում, և ԱՄՆ-ից մեր հայրենակից Արա Փիլիպոսյանի օժանդակությամբ: Դասընթացը վարում էր իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ, նկարիչ, գեղագիր Համիդ Մալեքյանը։ Վերականգնման

Կիսվել

ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Այսօր Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկեցին Իրանի մշակույթի օրերը, որի շրջանակում հրավիրվեց մամուլի ասուլիս։ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ներկայացրեցին առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։ Ասուլիսին մասնակցում էր նաև ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ Համիդ Մալեքյանը: Վերջինիս այցի արդյունքում Մատենադարանի հավաքածուի շուրջ տասը արժեքավոր ձեռագրեր կվերանորոգվեն

Կիսվել

ՄԵԾԱՐՄԱՆ ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ՌԱՅԱ ԲԼԲՈՒԼՅԱՆԻՆ

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Մատենադարանի Հայագիտական գրադարանի վարիչ Ռայա Բլբուլյանի մեծարման ցերեկույթ: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ապա ելույթ ունեցավ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Վերջինս տիկին Բլբուլյանին հանձնեց ԿԳՄՍՆ ոսկե մեդալ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքային գործունեության համար:Ռայա Բլբուլյանը Մատենադարանում աշխատանքի է անցել 1957թ.: 1978թ. ցայսօր նա

Կիսվել

ԿՐԿՆԱԳԻՐ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ

2021 թ. հոկտեմբերի 7-8-ին Համբուրգի համալսարանում տեղի ունեցավ «Կրկնագիր ձեռագրերը և նրանց առնչվող հարակից խնդիրները միջմշակութային տեսանկյունից» սեմինարը, որի նպատակ էր համախմբել տարբեր ոլորտների փորձագետների և մասնագետների՝ կրկնագիր ձեռագրերի և նրանց առնչվող խնդիրնիերի ուսումնասիրման համար միջմշակութային տեսանկյունից: Սեմինարին մասնակցում էին կրկնագիր ձեռագրերի ուսումնասիրությամբ զբաղվող 12 մասնագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Ավսրիայից, Ռուսաստանից և

Կիսվել

«Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի» գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 6-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի» գրքի շնորհանդեսը։ Հրատարակվել է Բրիլ հրատարակչությունում, որն ունի հայագիտական ուսումնասիրությունների մատենաշար, ղեկավարներ՝ Վալենտինա Կալցոլարի, Թեո Վան Լինտ։ Աշխատությունում ներառված են 2014թ. Փարիզում Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու կառուցման 1100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերը։Շնորհանդեսին զուգահեռ ներկայացվեցին Փանոս Թերլեմեզյանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հարթաքանդակների գծանկարներն՝ արված 1914թ.։Գծանկարները պատկանում

Կիսվել

Վախճանվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Համլետ Գասպարյանը

Վախճանվել է ՀՀ նախագահի խորհրդական, Մաշտոցյան Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Համլետ Գասպարյանը։ Համլետ Գասպարյանը երկար տարիներ աշխատել է որպես լրագրող և խմբագիր: Մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը, և մինչեւ 1995թ. ապրիլը եղել է շաբաթաթերթի խմբագիր: 1997-1998 թթ. զբաղեցրել է Հայաստանի Ազգային Հեռուստատեսության գլխավոր տնօրենի պաշտոնը: 2006-2010թթ. եղել է դեսպանորդ և գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Ֆրանսիայում ՀՀ

Կիսվել