«ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ»

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանն իր գիտական գործունեությունը սկսել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ 1986-ին, և մինչև իր կյանքի վերջը հանդիսացել է Մատենադարանի գիտաշխատող, վերջին տարիներին նաև գիտխորհրդի անդամ։ Այստեղից է մեկնել ռազմաճակատ՝ Արցախյան առաջին պատերազմի օրերին, հետագայում որտեղ էլ որ աշխատել է, մնացել է Մատենադարանցի (որի

Կիսվել

ԼԻՈՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՐԵԳՈՐԻ ԴՈՒՍԵԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 13-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը Մատենադարանի թանգարանային մասին ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։ Պատվիրակությանը ներկայացվեց «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ. հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» և «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունները։ Հյուրերը ծանոթացան

Կիսվել

ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ «ԱՐՑԱԽԻ ԵՎ ՈՒՏԻՔԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԳՐՔԻ ԹՎԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» գրքի անգլերեն և ֆրանսերեն թարգմանությունների թվային տարբերակներն արդեն հասանելի են Մատենադարանի Թվային գրադարանում:

Կիսվել

ՀԱԽՃԱՊԱԿՈՒ ԵՎ ՃԵՆԱՊԱԿՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Դասախոսություն՝ նվիրված հախճապակու և ճենապակու ստեղծման և զարգացման պատմությանը, Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնում վերականգնված 18-րդ դարի սեղանի զարդաքանդակ մրգամանի վերականգնման մի շարք առանձնահատկություններին։ Դասախոսության ավարտին նախատեսվում է ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի մասին պատմող ֆիլմի դիտում և շրջայց վերականգնման աշխատանքներին նվիրված ցուցասրահում։ Բանախոսն է Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնի ավագ

Կիսվել

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ»

Մաշտոցյան Մատենադարանը հայ մշակույթի պահպանման և հանրահռչակման խոշորագույն կենտրոններից մեկն է։ Այն իր հարուստ հավաքածուով և պատմական նշանակությամբ ամեն տարի հազարավոր այցելուների է հյուրընկալել, որոնք հիացել են Մատենադարանի շենքի ներքին և արտաքին հարդարանքով, ցուցանմուշներով և բազմաթիվ լուսանկարներ են ստեղծել։ Այժմ Մատենադարանը  հայտարարում է լուսանկարների մրցույթ: Մրցույթի մասնակցության ընդհանուր դրույթներն են՝ ▪ Մրցույթին կարող է մասնակցել

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՈՎՀԱՆ ԴԱՄԱՍԿԱՑՈՒ «ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՀԱՒԱՏՈՅ» ԵՐԿԻ ՀԱՅԵՐԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանը հրատարակել է Հովհան Դամասկացու «Աւանդութիւն ուղղափառ հաւատոյ» երկի հայերեն միջնադարյան թարգմանությունը։ Այն հրատարակվել է Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանի աշխատասիրությամբ, որպես Հովհան Դամասկացի՝ «Հայերեն թարգմանված երկեր» շարքի Բ հատոր։ Առաջին հատորը՝ «Դիալեկտիկա» տրամաբանական երկի երկու միմյանցից անկախ թարգմանությունները՝ հունարենից և վրացերենից, լույս է տեսել 2019 թ.։ Ուսումնասիրողը մտադիր է Հովհան

Կիսվել

«ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՈՂ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Մատենադարանի «Վիրտուալ Մատենադարան սրահում» ապրիլի 18-ին տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով 2022 թվականին հրատարակված 5 գրքի շնորհանդեսը, որոնց մեջ է նաև Մատենադարանի հրատարակած «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ալբոմ-ուսումնասիրության ֆրանսերեն թարգմանությունը:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՎԱՆԴԱՊԱՀ ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ

Մարտի 31-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի նախասրահում տեղի ունեցավ Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանի վերջին հրաժեշտը։ Վաստակաշատ գիտնականի հիշատակին նվիրված և նրա գործունեությունը գնահատող սրտառուչ խոսքով հանդես եկան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը, մատենադարանցիների ավագ սերնդի ներկայացուցիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը, Ձեռագրագիտության բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԴՈԿՏՈՐ ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆԸ

Ապրիլի 1-ին Մատենադարան այցելեց Կալիֆորնիայի պետական համալսարանի (Ֆրեզնո) Հայագիտական բաժնի տնօրեն, դոկտ. Պարլօ Տէր-Մկրտիչեանը, որը 2021 թվականին «Մաշտոց» հիմնադրամի միջոցով Մատենադարանի աշխատակիցների խրախուսման համար հիմնել է «Պարլօ Տէր-Մկրտիչեան» մրցանակը։ Այն նախատեսում է մրցանակ և նյութական միանվագ պարգև երեք անվանակարգում՝ լավագույն գիտահետազոտական աշխատության հեղինակին և բնագրերի հրատարակչին, ինչպես նաև գիտատեխնիկական բնագավառի լավագույն աշխատակցին։Պարլօ Տէր-Մկրտիչեանը հանդիպում ունեցավ

Կիսվել

ՄԱՀԱԶԴ

Խորը վշտով հայտնում ենք, որ վախճանվել է Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի դասախոս Գևորգ Տեր-Վարդանյանը։Մեր ցավակցությունն ենք հայտնում Գևորգ Տեր-Վարդանյանի ընտանիքի անդամներին, Մատենադարանի աշխատակիցներին, մտերիմներին։ Գևորգ Տեր-Վարդանյանը ծնվել է 1951 թ. հունվարի 9-ին Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, 1968 թ. ավարտել է նույն

Կիսվել