ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՐՏԱՇԵՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 8-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Ս․թ․ դեկտեմբերի 1-3-ը Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Երիտասարդական 8-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված էր անվանի ձեռագրագետ, պատմաբան Արտաշես Մաթևոսյանի ծննդյան 100-ամյակին: Գիտաժողովին մասնակցեցին երեք տասնյակից ավելի երիտասարդ հետազոտողներ հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական տարբեր հաստատություններից։ Նկատելի է, որ ամենամյա այս գիտաժողովի մասնակիցների շարքում էին ոչ միայն մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ և ակադեմիական տարբեր հաստատությունների հայցորդներ,

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Ավետիս Ավետիսյանի «Հայ արվեստի պատմության էջեր» խորագրով հոդվածների և նյութերի ժողովածուն: Ժողովածուում ամփոփված է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած արվեստաբան Ավետիս Ավետիսյանի (1986-2020 թթ.) անտիպ աշխատությունների ընտրանին, որի բուն ատաղձը հայ արվեստն է` իր տարաբնույթ դրսևորումներով` որմնանկարչություն, ճարտարապետություն, վիմագրություն, քանդակ, լուսանկարչություն, ձեռագրարվեստ: Մեծապես կարևորվում են հայ

Կիսվել

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես: Մատենադարանի Վերականգնման բաժնի նախաձեռնությամբ ցուցահանդեսի շրջանակներում դեկտեմբերի 1-ից մինչև հունիսի 30-ը կկազմակերպվի դասախոսությունների շարք: Երկու շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ հանրությունը հնարավորություն կունենա. Մուտքավճար Ուսանողներ՝ 300 դրամ (միայն ուսանողական քարտը ներկայացնելու դեպքում):Անհատական՝ 3000 դրամ:

Կիսվել

ՀՈՄԵՐՈՍ «ԻԼԻԱԿԱՆ»․ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15․00 Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքի մեծ դահլիճում կկայանա անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի առաջին էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Հին հունարենից գիրքը թարգմանել, առաջաբանն ու ծանոթագրությունները գրել են Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը։ Բանախոսներ՝ Գոհար ՄուրադյանԱրամ ԹոփչյանՀենրիկ ԷդոյանԱրքմենիկ ՆիկողոսյանՀայկ Համբարձումյան

Կիսվել

«ԿՈՍՏԱՆԴԻՆ ՄԵԾ ԵՎ ՏՐԴԱՏ ՄԵԾ. ՀԱՅ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ՊԱՏԿԵՐՆԵՐՈՒՄ»

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանում տեղի կունենա «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ. հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով:Ցուցահանդեսն իրականացվում է Մատենադարանի, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։ Միջոցառման հովանավորն է DoubleTree

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐՏԱՇԵՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի երկարամյա գիտաշխատող՝ 1962 — 1977 թթ. գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների թեկնածու, պատմաբան և ձեռագրագետ Արտաշես Մաթևոսյանի (1922-2004) աշխատությունների ժողովածուն, նվիրված գիտնականի ծննդյան 100-ամյակին։ Ժողովածուն կազմել և խմբագրել է Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը։Գիրքը բաղկացած է երկու մասից՝ առաջինը հիմնականում ձեռագրագիտական, երկրորդը՝ պատմաբանասիրական ուսումնասիրություններ,

Կիսվել

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ԿՈՍՏԱ ԽԵՏԱԳՈՒՐՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ

2022թ․ նոյեմբերի 10-ին Մաշտոցյան Մատենադարանի և Հյուսիսային Օսեթիայի Կոստա Խետագուրովի անվան  պետական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Այն հնարավորություն կընձեռի իրականացնել՝

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԱՆՏԻԿ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2022 թ. նոյեմբերի 1-5-ը Մաշտոցյան Մատենադարանում անցկացվեց «Անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնություններ» խորագրով միջազգային գիտաժողով, որի կազմակերպիչներն էին Մաշտոցյան Մատենադարանը, Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտը և Ակտուալ հումանիտար հետազոտությունների դպրոցը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը)։ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ամփոփելով գիտաժողովի արդյունքները, հայտնեց. «Գիտաժողովին մասնակցել են հին հունարենի և լատիներենի համաշխարհային ճանաչում ունեցող հայ և

Կիսվել

ԱՐՏԱՇԵՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 8-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Դեկտեմբերի 1-3-ը Մաշտոցյան Մատենադարանի տեսասրահում (թանգրանային մասնաշենք) «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում»-ը կիրականացնի երիտասարդական 8-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է լինելու անվանի ձեռագրագետ, պատմաբան Արտաշես Մաթևոսյանի ծննդյան 100-ամյակին: Մատենադարանի ֆեյսբուքյան էջում կլինի նաև ուղիղ հեռարձակում։ Տե՛ս գիտաժողովի ծրագիրը:

Կիսվել

ԱՍՏԱՆԱՅԻ Լ. Ն. ԳՈՒՄԻԼՅՈՎԻ ԱՆՎԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Աստանայի Լ. Ն. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի գիտական աշխատողները ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բոլատ Իմանբաևի ուղեկցությամբ այցելեցին Մաշտոցյան Մատենադարան և հանդիպեցին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ նախագծերի, հետազոտությունների, գիտական և կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը, մասնավորապես Մատենադարանում պահվող հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրման ասպարեզում։Հանդիպումից հետո հյուրերը շրջայց

Կիսվել