ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՇՐՋԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
Տասնամյակներ շարունակ լրջագույն խնդիր է եղել Մատենադարանի հարակից թեք լանջի քարաթափումը, որի հետևանքով սահմանափակվել է կից տարածքների և ենթակառուցվածքների շահագործումը: Երևանի քաղաքապետի կարգադրությամբ մեկնարկել և արդեն իսկ ավարտվել են թեք լանջից քարաթափումների կանխարգելման նպատակով ցանցապատման աշխատանքները, որի շնորհիվ ապահովվել է տարածքի անվտանգությունը, ինչը հնարավոր է դարձնում նաև առաջիկայում միակողմանի մուտքի և ելքի գաղափարը: