ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԸՆԾԱՅԱԲԵՐՄԱՆ ՍՐԱՀՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՆՎԻՐԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ. ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի Ընծայաբերման սրահում բացվել է «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրությունը, որին ներկայացված են խոշոր նվիրատուների՝ Մատենադարանին երբևէ ընծայաբերած ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ:Ցուցադրության արժևորվում է ևս մեկ մեծարժեք մատյանի նվիրատվությամբ։Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուն համալրվել է բարերար Վահե Բադալյանի՝ Մատենդարանին ընծայաբերած Հովհաննես երեցի ընդօրինակած ևս մեկ Ավետարանով: Ձեռագիրը գրվել է 1454թ Բաղեշի (Բիթլիսի)

Կիսվել

1959 Թ. ՄԱՐՏԻ 3-ԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՍՏԱՑԱՎ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

65 տարի առաջ՝ 1959 թ. մարտի 3-ին, Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի որոշմամբ Մատենադարանը, որ ըստ էության, հին ձեռագրերի պետական պահոց էր, ստացավ գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակ: Սրանով պետականորեն ու մասնագիտորեն ամրագրվեցին Մատենադարանի գործունեության հիմնական ուղղությունները, որոնք անփոփոխ են մինչ օրս: Դրանք էին՝ ձեռագրական ժառանգության կոնսերվացումն ու վերականգնումը, մանրաժապավենների ստեղծումը, ձեռագրերի գիտական նկարագրությունը և ցուցակագրումը, հրատարակչական, թարգմանական,

Կիսվել

«ՆՎԻՐԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ. ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանում տեղի է ունեցել «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրությունը, որին ներկայացվել են խոշոր նվիրատուների Մատենադարանին ընծայաբերած ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ։ Օրվա խորհրդի ամբողջացումը նշանավորվեց ևս մեկ մեծարժեք մատյանի վերադարձով: Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուն համալրվել է բարերար Վահե Բադալյանի՝ Մատենդարանին ընծայաբերած Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանով: Նվիրատուին շնորհվեց «Մատենադարանի բարերար» առաջին Ոսկե մեդալը,

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏՔԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Օրերս Գերմանիայի Քիլի համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել «Արցախի մշակութային ժառանգությունը. Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» խորագրով ժողովածուն (խմբագիրներ՝ Անդրեաս Մյուլլեր, Հարություն Հարությունյան, Դագմար Հելլեր և Մարտին Թամքե): Ժողովածուն արդյունք է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում և Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում խմբագիրների կազմակերպած համանուն միջազգային գիտաժողովի, որին մասնակցել են բազմաթիվ գիտնականներ

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆԱՐԻՄԱՆ ՄՈՀԱՄՄԵԴ ՇԱՐԻՖ ԱԲԴՈՒԼԼԱ ԱԼՄՈՒԼԼԱՆ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և դեսպան Նարիման Ալմուլլան քննարկել են համագործակցության հեռանկարները, մասնավորաբար՝ համատեղ ցուցահանդեսների կազմակերպման, ծրագրերի իրականացման, գիտահետազոտական, թվայնացման և վերականգնման ոլորտներում: Այցի ավարտին դեսպանը շրջեց Մատենադարանի գիտական բաժիններում և թանգարանում:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Մատենադարանի պատվիրակության Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ Վերապատվելի Նշան և Մարիա Բագգալյանները Մատենադարանին են ընծայաբերել երկու մեծարժեք ձեռագիր և մեկ հնատիպ գիրք։ Տնօրենության հրավերով ս․թ․ օգոստոսին նվիրատուները կայցելեն Հայաստան՝ մասնակցելու ձեռագրերի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը։ Հաջորդ արժեքավոր ձեռքբերումը նշանավոր հայագետ, արվեստաբան Սիրարփի Տեր-Ներսեսյանի արխիվային փաստաթղթերն են, որոնք Մատենադարանին հանձնեց հայտնի արվեստաբան Սիլվիա

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մատենադարանի պատվիրակությունը այցելել է Բեյրութի Հայկազյան համալսարան, հանդիպել համալսարանի նախագահ, Վերապատվելի, դոկտոր Փոլ Հայդոստյանի, համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, Հայկազյան հայագիտական հանդեսի պատասխանատու խմբագիր, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանի և գրադարանի հայկական բաժնի վարիչ Վերա Կոստանյանի հետ։ Քննարկվել են Հայկազյան համալսարանի և Մատենադարանի համագործակցության հեռանկարները, համատեղ ծրագրերի իրականցման հնարավորությունները։ Կրթական հաստատություններին տրվել են Մատենադարանի գիտական վերջին

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ԶՄՄԱՌԻ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԿՂԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Մատենադարանի պատվիրակության Լիբանան կատարած այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության Մեծավոր, Պատրիարքական փոխանորդ, Գերապայծառ Տեր Գեւորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանի, Զմմառի վանքի թանգարանի և մատենադարանի պատաախանատու Գեր. Պետրոս վարդապետ Մարաշլյանի և միաբանների հետ։ Կազմակերպվել է շրջայց Զմմառի վանքի ձեռագրապահոցում, թանգարանում, ներկայացվել է հնատիպ գրքերի հավաքածուն և վերականգնման արհեստանոցը։ Ստորագրվել է համագործակցության հուշագիր և

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԻՎԵԹ ԹԱՋԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՂՈՒՄԸ ՃԱՊՈՆԻԱ

Մատենադարանի Թանգարանի ղեկավար, Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը ճապոնացի հայագետ, Տոկիոյի համալսարանի Տարածաշրջանային ուսումնասիրությունների ֆակուլտետի պրոֆեսոր Կարեն Համադայի հրավերով փետրվարի 19-ից 25-ը գործուղվել է Ճապոնիա։ Այցի շրջանակներում Իվեթ Թաջարյանը «Պարսկական մանրանկարչական դպրոցները Մատենադարանի պարսկերեն նկարազարդ ձեռագրերի օրինակով» (”Persian Miniature Schools: Based on the Matenadaran illustrated Persian manuscripts”) թեմայով դասախոսություն է կարդացել Տոկիոյի համալսարանի Միջին

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՃԵՄԱՐԱՆ

Մատենադարանի պատվիրակությունը փետրվարի 23-ին այցելել է Լիբանանի Համազգային հայ կրթական և մշակութային միության ճեմարան, հանդիպել կենտրոնական վարչության ատենապետ պարոն Զաքար Քեշիշյանին, արխիվների հրատարակության պատասխանատու Երվանդ Փամբուկյանին, տեսչությանը և ուսուցչական կազմին, ծանոթացել՝ արխիվային վավերագրերի ուսումնասիրման ու հրատարակման աշխատանքներին։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները՝ հատկապես ճեմարանի արխիվային հարուստ հավաքածուի ուսումնասիրման և թվայնացման ոլորտներում։

Կիսվել