ՆՈՐ ՀԻՄՔԻ ՎՐԱ ԿԴՐՎԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը Վենետիկում Մխիթարյան միաբանության անդամներ Հոգեշնորհ Տեր Վահան ծ.վրդ. Օհանյանի և Հոգեշնորհ Տեր Սերոբ վրդ. Չամուրլյանի հետ քննարկեցին առկա համագործակցության ինստիտուցիոնալիզացման, նոր` մասնավորաբար ձեռագրերի վերականգնման, համատեղ հրատարակությունների և ցուցադրական գործունեության ոլորտների գործադրման հեռանկարները: Մատենադարանի ղեկավարությունը փոխանցեց նաև ամռանը Մատենադարանում տեղի ունենալիք Հայագիտական միջազգային կոնգրեսի հրավերը:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՈՒԹ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՎԵՆԵՏԻԿԻ ԴՈԺԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

Մատենադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Իտալիայի հանրապետությունում է: Ապրիլի 6-ին պատվիրակությունն այցելել է Դոժերի պալատ՝ ծանոթանալու Մարկո Պոլոյին նվիրված ցուցադրությանը: Իտալիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ավստրիայի, Գերմանիայի առաջատար թանգարանների ցուցանմուշների կողքին ներկայացված են Մատենադարանի բարձրարժեք ձեռագիր մատյաններ: Հայաստանին նվիրված սրահի գիտական խորհրդատուն Ֆլորենցիայի Համալսարանի դասախոս, հայագետ Զարուհի Պողոսյանն է, որն էլ Մատենադարանի, Հայաստանի Պատմության Թանգարանի և

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԵԾԱՆՈՒՆ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻՑ` ՓԱՐԻԶԱԲՆԱԿ ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Փարիզաբնակ Ռաֆայել Մարկոսյանը Մատենադարանի մեծանուն նվիրատուներից է: Նա ընծայաբերել է շուրջ 36 միավորից բաղկացած հին գրչագրերի հավաքածու, որն իր մահվանից առաջ (1922թ.) կտակել էր Հայստանին: Մարկոսյանի հավաքածուն հայ ժողովրդի հարուստ մշակույթի խոսուն վկան է: Այն ներառում է և՛ Ավետարան ու Մաշտոց, և՛ Տոնացույց ու Մանրուսմունք, Անանիա Շիրակացու ինքնակենսագրության ու թվաբանության խնդիրների գրքեր, Գրիգոր Նարեկացու, Ներսես

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՏՆՕՐԵՆ ՍԱՆՋԱՅ ԳԱՐԳԸ

Մատենադարանի տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ Սանջայ Գարգը այցելել է Արխիվի և Թվայնացման բաժիններ: Այնուհետև, Հնդկաստանի արխիվների տնօրենի հետ Մատենադարանի ղեկավարությունը քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորաբար՝ ձեռագրերի և արխիվային վավերագրերի ուսումնասիրման, վերականգնման և թվայնացման ոլորտներում:

Կիսվել

ՎՐԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԻՈՐԳԻ ԱՄԻԼԱԽՎԱՐԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մարտի 25-27-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունը այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ, շրջել է Մատենադարանի թանգարանում և ձեռագրերի վերականգնման բաժնում:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ԻՐԱՆԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԱՆԴՐԵ ՍԵՎՐՈՒԳՅԱՆԻ 130-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԿՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Բարեկամ երկու ժողովուրդների պատմական ու գրական առնչությունների, անցյալի ընդհանրությունների ու մշակութային երկխոսության լավագույն օրինակների շուրջ էին մեկ տասնյակից ավելի թեմատիկ զեկույցները: Ռ. Զալ «Շահնամեից»՝ «Սասնա ծռեր».հոր և որդու կռիվը, «Հայերի մասին լեգենդները պարսկական 6-րդ դ.բանաստեղծություններում» , «Կնոջ կերպարը 20-րդ դ.իրանահայ կերպարվեստում» , «Անդրե Սևրուգյանի՝ որպես նորարար նկարչի տեղը իրանական գեղանկարչության մեջ» , «Մատենադարանի գեղագիտական աշխատանքների

Կիսվել

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՀ ԱՅՑԵԼԱԾ ԻԻՀ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՔԲԱՐ ԻՐԱՆԻԻՆ

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և ուրիշներ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Մատենադարանի պատվիրակության՝ ԻԻՀ վերջերս կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռքբերված հայ-իրանական պատմական ժառանգությանը համարժեք համագործակցության շուրջ պայմանավորվածություններին՝ ձեռագրերի վերականգման, համատեղ ուսումնասիրությունների, թվային պատճենների փոխանակման, գիտական միջոցառումների կազմակերպման և նյութերի հրատարակման վերաբերյալ: Բացի

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Ողջույնի խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մեհդի Սոբհանին և Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը։ Երկու երկրների միջև գործակցությունը որակապես նոր հարթության վրա դնելու վճռականությունը փոխադարձ է։ 2024 թ. հունվարի 26-31-ն առաջին անգամ պաշտոնական այցով

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ Է

2024 թ․ մարտի 18-19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, այցելել է Թբիլիսիի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոն։ Տնօրեն Զազա Աբաշիձեն ողջունելով պատվիրակությանը՝ անդրադարձ է կատարել կենտրոնի և Մատենադարանի համագործակցության պատմությանը, ներկայացրել հայագիտական բաժնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել պատասխան այցի համար։ Քննարկման արդյունքում որոշվել է առաջիկայում նախաձեռնել հայ-վրացական աշխատաժողովներ, համատեղ ջանքերով

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԷՐԲԻԼԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ, մեկշաբաթյա դասընթաց է անցկացնում Էրբիլի Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնում։ Շարունակելով աշխարհի տարբեր կենտրոններում գրավոր ժառանգության պահպանության ու վերականգնման առաքելությունը՝ Մատենադարանի երկու վերականգնող մասնագետներ՝ Արտավազդ Այվազյանը և Լիլիթ Բաչաչյանը, վերոնշյալ կենտրոնի մասնագետներին ներկայացնում են ձեռագրերի և արխիվային վավերագրերի վերականգնման Մատենադարանի բազմամյա փորձը։

Կիսվել