ՋՈՆ ՄԱԼԿՈՎԻՉՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

2017 թ. հոկտեմբերի 9-ին Մ.Մաշտոցի անվան Մատենադարան է այցելել աշխարհահռչակ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը: Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Ջոն Մալկովիչը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանային համալիրում:  Ինչպես հաղորդում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պաշտոնական կայքէջը, Ջոն Մալկովիչը Հայաստանի Հանրապետություն է այցելել հոկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնին մասնակցելու

Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԸ

2017 թ. սեպտեմբերի 26-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում ՀՀ Մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկեց «Հիշողության կերպարանքները. Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 7-րդ միջազգային գիտագործնական սեմինարը:  Նախքան միջազգային սեմինարի մեկնարկը, Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ սեմինարին նվիրված մամուլի ասուլիս։ Լրագրողներին հետաքրքրող  հարցերը պարզաբանեցին և

Կիսվել

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Մաշտոցի անվան Մատենադարանի և Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության հետ համագործակցությամբ Մատենադարանի նիստերի դահլիճում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագրքի» շնորհանդեսը: Գիրքը նվիրված է 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարի իրանահայ համայնքի պատմությանը։Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, որը շեշտեց գրքի բացառիկ աղբյուրագիտական արժեքը և

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ռուբեն Գալչյան, «Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թ.», «Զանգակ» հրատարակչություն, Երևան, 2017, 164 էջ   Սեպտեմբերի 15-ին Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում կայացավ Մատենադարանի նվիրատու և բարեկամ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանի «Հայ քարտեզագրության պատմությունը մինչև 1918 թ.» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը: Աշխատությունը պարունակում է բոլոր հայերեն քարտեզների արտատպումները, որոնք գծագրվել կամ հրատարակվել են

Կիսվել

ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ. «ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ. ՓԱՌԱՊԱՆԾ ՏՈՀՄ»

Սեպտեմբերի 5-ին Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Լազարյան ազնվական տոհմի գործունեությանը նվիրված ցուցադրության բացումը։ Բացման արարողության ընթացքում ելույթ ունեցան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող Բախտիար Հովակիմյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։  Վահան Տեր-Ղևոնդյանն իր ելույթում նշեց հայ ժողովրդի կյանքի բոլոր ոլորտներում նորջուղայեցիների վիթխարի ներդրման փաստը։ Խոսելով Լազարյանների տոհմի

Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԵԼ Է

ՀՀ Կառավարությունը  «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի վերակազմավորելու մասին որոշում է ընդունել:  Կառավարության որոշումն ու Մատենադարանի նոր կանոնադրությունը տե՛ս այստեղ:

Կիսվել

15-ՐԴ ԴԱՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Ս. թ. հուլիսի 18-ին, ժամը 12:00-ին Մաշտոցի անվան Մատենադարանի Վիրտուալ դահլիճում տեղի ունեցավ Մատենադարանի նվիրատուներ Հրայր Դադայանի և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի Մատենադարանին նվիրաբերած, 1471 թ. Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանի ցուցադրությունը և պարգևատրման արարողությունը:Արժեքավոր այդ ձեռագիրը, որը հայտնի է «Հրաշափառ», «Հրաշագործ» Ավետարան անունով, պահվել է Արևմտյան Հայաստանի Չարսանջակ գավառակի Գոդառիճ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցում: Ավետարանի պատվիրատուն է Խոջա

Կիսվել

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱՐՈՅԱԽՈՍ»-Ի ՏԱՐԱԼԵԶՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՆ

2017 թ. հունիսի 15-17-ը Փարիզի Սորբոնի համալսարանում տեղի ունեցավ «Ֆիզիոլոգոս»-ն Արևելքի և Արևմուտքի միջև. բնության մասին վաղ քրիստոնեական մի բնագրի տարածումն ու փոխակերպումը» (“The Physiologus between East and West. Diffusion and Transmission of an Early Christian text on Nature”) թեմայով միջազգային գիատաժողով:  Հավանաբար II դարի վերջում Ալեքսանդրիայում գրված այդ հունարեն երկում նկարագրվում են զանազան իրական

Կիսվել

«ԼԵՀԱՀԱՅԵՐ. ԳՐՉՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ». ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2017 թ. մայիսի 31-ին, ժամը 17:00-ին Մատենադարանում բացվեց «Լեհահայեր. Գրչության ավանդույթներ» խորագրով ցուցադրությունը։  Այն նվիրված է Լվովում հայկական թեմի հիմնադրման 650-ամյակին: Սա Մատենադարանում կազմակերպվող առաջին ցուցադրությունն է, որը նվիրված է լեհահայ գրչությանը:   Բացմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, մասնավորապես՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին տիկնոջ հետ, Լիտվայի Հանրապետության արտակարգ և

Կիսվել

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԺՆԵՎՈՒՄ. «ԱՐԻՍՏՈՏԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

2017 թ. մայիսի 12-13-ը Ժնևի համալսարանում կայացավ «Արիստոտելը Հայաստանում» (“Aristote en Arménie”) միջազգային գիտաժողով (կազմակերպիչներ` Վալենտինա Կալցոլարի, Կատերինա Իերոդիակոնու և Իրենե Տինտի): Տե՛ս ծրագիրը:  Գիտաժողովին մասնակցում էին հայագետներ` Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակիցներ Մանեա-Էռնա Շիրինյանը, Գոհար Մուրադյանը, Արամ Թոփչյանը և Արմինե Մելքոնյանը, ինչպես նաև անտիկ փիլիսոփայության պատմության մասնագետներ Շվեյցարիայից, Հունաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Կանադայից:

Կիսվել