Լույս է տեսել Վերա Սահակյանի «Մշոյ Բուլանըք գաւառի հայաբնակ գիւղերն ըստ Մկրտիչ Ա. Խրիմեան կաթողիկոսին ուղղուած նամակների» աշխատությունը

Ուսումնասիրությունը նվիրված է Մշո Բուլանըք գավառին։ Օսմաներեն նորահայտ աղբյուրների միջոցով անդրադարձ է կատարվում գավառի կազմավորմանը: Մաշտոցյան Մատենադարանում պահվող՝ հայ գաղթականների՝ 1893–1896 թթ. Մկրտիչ Ա. Խրիմյան կաթողիկոսին ուղղված նամակների հիման վրա այբբենական կարգով կազմվել է գավառի հայաբնակ գյուղերի ցանկ՝ ընդարձակ նկարագրություններով և ծանոթագրություններով։ Ամեն գյուղին նվիրված բաժնում զետեղված են տվյալ գյուղի բնակիչների նամակները։ Աշխատությունը հրատարակվել է

Կիսվել

Վախճանվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Համլետ Գասպարյանը

Վախճանվել է ՀՀ նախագահի խորհրդական, Մաշտոցյան Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Համլետ Գասպարյանը։ Համլետ Գասպարյանը երկար տարիներ աշխատել է որպես լրագրող և խմբագիր: Մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը, և մինչեւ 1995թ. ապրիլը եղել է շաբաթաթերթի խմբագիր: 1997-1998 թթ. զբաղեցրել է Հայաստանի Ազգային Հեռուստատեսության գլխավոր տնօրենի պաշտոնը: 2006-2010թթ. եղել է դեսպանորդ և գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Ֆրանսիայում ՀՀ

Կիսվել

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «ՄՈՍՈՒԼԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանի վերականգնման բաժնում մեկնարկեց մեկշաբաթյա վերապատրաստման ծրագիր, որին մասնակցում են Հյուսիսային Իրաքից (Էրբիլ) ժամանած մասնագետների խումբը՝ Քաղդեական եկեղեցու առաջնորդ, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ։ Վերապատրաստման դասընթացն իրականացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մոսուլի վերականգնում» լայնածավալ ծրագրի շրջանակում: Համագործակցության առաջին փուլը ֆինանսավորել է ՀՀ կառավարությունը։ Վերապատրաստման մեկ շաբաթը օգտակար կլինի իրաքցի մասնագետների

Կիսվել

ԻՎԱՆ ԿՈՐՉՈԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Սեպտեմբերի 14-ին Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

ՀՈՒՇԱԳԻՐ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Լայպցիգի արևելյան եվրոպայի գիտությունների և մշակույթի ինստիտուտի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ ծրագրեր մշակել կենտրոնական և արևելյան եվրոպական պատմության, հայոց պատմության, մշակույթի և արևմտյան հայկական մշակույթի ոլորտուներում։

Կիսվել

ԼՈւՅՍ Է ՏԵՍԵԼ «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» ՀԱՆԴԵՍԻ 31-ՐԴ ՀԱՄԱՐԸ

Սույն համարում ընդգրկված են պատմության և արվեստագիտության հարցեր լուսաբանող հոդվածներ, Մխիթար Գոշի 900-ամյակին (2020, 10-11.12) և Երիտասարդական 6-րդ (2020, 26-28.11) ՝ Գևորգ Աբգարյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովների նյութեր, ինչպես նաև հրապարակումներ, հաղորդում, բանավեճ, գրախոսություններ և մահախոսականներ։ Համարի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել

Lույս է տեսել «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» մատենաշարի 20-րդ հատորը

Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» մատենաշարի 20-րդ հատորը (Արաբական աղբյուրներ Դ), որում լուսաբանված են ԺԳ-ԺԶ դարերի մամլուքյան պատմագրական ավանդույթի սկզբնաղբյուրները:Գիրքը նվիրված է հայ-մամլուքյան քաղաքական և դիվանագիտական հարաբերությունների ուսումնասիրության համար կարևորություն ներկայացնող արաբալեզու սկզբնաղբյուրներին։ Աշխատանքի հիմնական մասում ներկայացված են թարգմանական քաղվածքներ Մամլուքյան պետության գահին նստած երեք սուլթանների օրոք

Կիսվել

Ասպիրանտուրայի ընդունելություն

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում է 2021 թ., հեռակա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն, 1 տեղ հայ դասական գրականություն Ժ.01.01- մասնագիտության գծով: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 23-ից սեպտեմբերի 8-ը՝ ժամը 16։30 ներառյալ, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 53, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, 310 աշխատասենյակ:

Կիսվել

Գրքի երևանյան փառատոն 2021

Մաշտոցյան Մատենադարանը միացել է Գրքի երեւանյան չորրորդ փառատոնին՝ ներկայացնելով մի շարք աշխատություններ։ Հուլիս 30, 31, օգոստոսի 1-ին կարող եք այցելել Նկարիչների միություն և ձեզ հետաքրքրող գրքերը ձեռք բերել 20% զեղչով։

Կիսվել

ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆ ՄՐՑԱՆԱԿ

Ուրախ ենք հայտնել, որ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում Կալիֆորնիայի պետական համալսարանի (Ֆրեզնո) Հայագիտական բաժնի տնօրեն դոկտ. Պարլօ Տէր-Մկրտիչեանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ հիմնվել է մրցանակ: Այն ուղղված է Մատենադարանի զարգացման հիմնական նպատակների և ուղղությունների, հայագիտական ոլորտի գիտական, գիտատեխնիկական, կրթական ծրագրերի խթանմանը:Մրցանակը շնորհվում է Մատենադարանի աշխատակիցներին՝ լավագույն աշխատանքների, նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման համար:Մրցանակն ամենամյա է. ամեն տարի կարելի է ներկայացնել նախորդ երեք տարիների

Կիսվել