Լույս է տեսել «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» շարքի հինգերորդ պրակը

Լույս է տեսել «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» շարքի հինգերորդ պրակը՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող պ․գ․դ․ Ք․ Կոստիկյանի աշխատասիրությամբ, խմբագիրներ՝ պ․գ․դ․ Վահան Տեր-Ղևոնդյան, Զարուհի Սողոմոնյան։Այս պրակում պատճեններով, բնագրերով, հայերեն ու անգլերեն թարգմանությամբ ներկայացված են Իրանի Ղաջարական իշխանությունների կողմից 1798-1829 թթ․ հրապարակված 96 հրովարտակներ, որոնք պահվում են Երևանի Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Ժողովածուի առաջաբանում քննվում է ընդգրկված վավերագրերի պատմագիտական

Կիսվել

Վարպետության դասընթաց Մատենադարանում

Հուլիսի 13-16-ը Ֆրանսիայի Ազգային ժառանգության ինստիտուտը «Հավաքածուների պահպանություն, ինչպես կանխել վնասները» թեմայով վարպետության դասընթաց էր կազմակերպել Հայաստանի մշակութային հաստատություններում աշխատող վերականգնողների համար: Ծրագրին մասնակցեցին նաև Մատենադարանի վերականգնողները՝ բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի գլխավորությամբ: Միջոցառման բացման արարողությունը տեղի ունեցավ Մաշտոցյան Մատենադարանում: Ողջույնի խոսքով հանդես եկան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Ֆրանսիայի Ազգային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան և

Կիսվել

Մատենադարանի արխիվային հավաքածուն համալրվել է նոր մշակված ֆոնդով

Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է ևս մեկով, որը վերաբերում է բրիտանացի հայագետ Չարլզ Դաուսեթի (1924-1998թթ.) թողած գիտական ժառանգությանը։Դաուսեթը Քեմբրիջում եղած ժամանակահատվածում հայերենին է ծանոթացել գիտնական Հարոլդ Բեյլիի շնորհիվ: Չորս տարվա տքնաջան աշխատանքի, Փարիզում ուսանելու և խոր հետազոտությունների արդյունքում 1965թ. հայերենի դասախոս է նշանակվել Օքսֆորդի համալսարանում, ուր

Կիսվել

«Աստվածաշնչի թարգմանության և մեկնության արդի հեռանկարները» խորագրով գիտաժողով

Հարգելի գործընկերներ Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը ս.թ.  հոկտեմբերի 8-10-ը  իրականցնելու է «Աստվածաշնչի թարգմանության և մեկնության արդի հեռանկարները» խորագրով գիտաժողով։ Մատենադարանը հանդես է գալիս որպես կազմկոմիտեի անդամ։ Գիտաժողովին կարող  ծանոթալանու  ստորև՝  https://biblesociety.am/eng/237/Conference ։Հարգանքով՝ Մաշտոցյան Մատենադարանի Հանրային կապերի բաժին

Կիսվել

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մատենադարանի գիտաշխատող Կարինե Մոսիկյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» գիրքը:  Դ. դարի բժիշկ փիլիսոփա Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» երկը հունաբան հայերեն են թարգմանել Ստեփանոս Սյունեցին և Դավիթ Հյուպատոսը 717 թ. Կոստանդնուպոլսում: Այն մեծ ազդեցություն է ունեցել հայ միջնադարյան մարդակազմական և բժշկագիտական մտքի ձևավորման և զարգացման վրա:  Երկի հայերեն թարգմանության բնագիրը

Կիսվել

ԻՏԱԼԱԿԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում Երևանում գտնվող Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի և «Լուիջի Քերուբինի» երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր, Հռոմի օպերայի պատվավոր տնօրեն Ռիկարդո Մուտիին ուղեկցող իտալական մի շարք առաջատար լրատվական գործակալությունների աշխատակիցներ հուլիսի 3-ին այցելեցին Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը,

Կիսվել

Մահացել է Քնարիկ Տեր-Դավթյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ հուլիսի 1-ին վախճանվել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակից Քնարիկ Տեր-Դավթյանը (1934-2021): Նա Մատենադարանի երկարամյա տնօրեն Սեն Արևշատյանի կյանքի ընկերն էր և Մատենադարանի հավատարիմ բարեկամը:Քնարիկ Տեր-Դավթյանն ուսումնասիրել է հայ միջնադարյան գրականության մի շարք հուշարձաններ, կազմել քննական բնագրեր, հեղինակել բազմաթիվ բնագրերի ռուսերեն թարգմանություններ, օժտելով դրանք

Կիսվել

ՀԱԿՈԲ ՓԱՓԱԶՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ-ԱՐԵՎԵԼԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հուլիսի 1-3-ը տեղի ունեցավ պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված հայագիտական-արևելագիտական միջազգային առցանց գիտաժողովը: Տե՛ս գիտաժողովի ծրագիրը:

Կիսվել

Երիտասարդական VII գիտաժողով

Սիրելի՛ բարեկամներ, հարգելի՛ գործընկերներ,«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում»-ը 2021 թ. նոյեմբերի 25-27-ը կազմակերպում է երիտասարդական VII գիտաժողովը: Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝ ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ, աղբյուրագիտություն, պատմագիտություն, հայոց լեզվի պատմություն, հայ գրականության պատմություն, արվեստագիտություն, արևելագիտություն, աստվածաբանություն, կրոնագիտություն: Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից,

Կիսվել

ՀԱԿՈԲ ՓԱՓԱԶՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ-ԱՐԵՎԵԼԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված հայագիտական-արևելագիտական միջազգային առցանց գիտաժողովն անցկացվելու է ս.թ. հուլիսի 1-3-ը: Տե՛ս գիտաժողովի ծրագիրը: Առցանց գիտաժողովին կարող եք միանալ zoom-ի հետևյալ հղումով՝ https://us02web.zoom.us/j/88195870689?pwd=b1lFa0JoL3BHaUVnRnV2VHZIZHA4dz09 Եթե պահանջվի ID և code, ապա՝ID —  881 9587 0689Code —  307746

Կիսվել