ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ
Թանգարանների միջազգային օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության թանգարանների քսանչորս աշխատակիցներ արժանացան ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարգևների: Մաշտոցյան Մատենադարանի աշխատակիցներից Ձեռագրագիտության բաժնի վարիչ, Գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը պարգևատրվեց նախարարության ոսկե մեդալով, իսկ Բժշկագիտության և բնագիտության պատմության բաժնի ավագ գիտաշխատողներ Դոնարա Կարապետյանը և Ջուլիետտա Էյնաթյանը, Թարգմանական մատենագրության բաժնի գիտաշխատող Լուսիկ Ստեփանյանը, թանգարանային մասի ղեկավարի տեղակալ