ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևմուտքի հարցերով քարտուղար Սանջայ Վերմայի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը:

Կիսվել