Հիմնադրամի նպատակներն են`
1) սատարել Մատենադարանի գիտահետազոտական, տնտեսական և այլ գործունեության ծավալումը
2) նպաստել հայագիտության զարգացմանը, ձեռագրերի պահպանությանն ու ձեռք բերմանը
3)իրականացնել գիտության, կրթության, մշակույթի և նոր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրեր, պահպանել հոգևոր-մշակութային արժեքները ու մատչելի դարձնել հասարակությանը, մշակել ու իրականացնել այդ ասպարեզների զարգացումը խթանող ծրագրեր ու նախաձեռնություներ
4) աջակցել Մատենադարանի կրթական ծրագրերի իրականացմանը
5) աջակցել հայագիտության մեջ նորագույն տեխնոլոգիաները Մատենադարանում ներդնելուն
6) աջակցել Մատենադարանի, որպես ազգային արժեքի պահպանմանը
7) Մատենադարանի աշխատակիցներին սոցիալական, մշակութային, կրթական և գիտական աջակցության ցուցաբերել:

Հիմնադրամի գործունեությունը

Հիմնադրամն իրականացնում է գործունեության հետևյալ տեսակները`
1) Մատենադարանի գիտական ծրագրերի մշակում և ներդրում
2) Մատենադարանի զարգացման ծրագրերի մշակում և ներդրում
3) Մատենադարանում պահպանվող գիտական-մշակութային-արխիվային նյութերի պահպանման ծրագրերի մշակում և ներդրում
4) Մատենադարանի կողմից իրականացվող գիտական, գիտահետազոտական աշխատանքների իրականացման կազմակերպում
5) Մատենադանի գործունեության, դրանում պահպանվող գիտական, մշակութային, արխիվային նյութերի հանրային իրազեկման կազմակերպում և (կամ) իրականացում
6) Գիտական և գիտամշակութային ժողովների, կոնֆերանսների հասարակական լսումների, ցուցահանդեսների կազմակերպում
7) Մատենադարանին` նրա կանոնադրական խնդիրների շրջանակներում գիտական համագործակցության (այդ թվում` միջազգային) կազմակերպում:

 Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է։ Խորհուրդն ունի 5 անդամ.
Խորհրդի նախագահ՝
Վահան Տեր-Ղևոնդյան

Խորհրդի անդամներ՝
Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան
Գուրգեն Գասպարյան
Դավիթ Ղազարյան
Գոհար Մուրադյան

Գործադիր տնօրեն՝
Հայկ Համբարձումյան


«Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի հովանավորությամբ լույս տեսած աշխատություններից են.

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի մեկենասությամբ

«Լևոն Խաչիկյան. Աշխատություններ» հատոր Ա     
Հրանտ Թամրազյան «Երկեր» հատոր Դ 
«Մայր Ցուցակ Հայերէն Ձեռագրաց» Մաշտոցի անվան Մատենադարանի, հատոր Զ    
«Մայր Ցուցակ Հայերէն Ձեռագրաց» Մաշտոցի անվան Մատենադարանի, հատոր Է    
«Մայր Ցուցակ Հայերէն Ձեռագրաց» Մաշտոցի անվան Մատենադարանի, հատոր Ը   
«Լևոն Խաչիկյան. 90. Նյութեր Մատենադարանի հիմնադիր տնօրենի ծննդյան իննսունամյակին նվիրված միջազգային գիտաժողով /9-11 հոկտեմբերի 2008թ./ ժողովածու»     
«Մատենագիրք Հայոց» մատենաշար, Ժ հատոր   
«Մատենագիրք Հայոց» մատենաշար, ԺԱ հատոր  
«Մատենագիրք Հայոց» մատենաշար, ԺԲ հատոր
«Մատենագիրք Հայոց» մատենաշար, ԺԹ հատոր     

Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի նպատակային նվիրատվությամբ՝

Ավետ Ավետիսյան. «Մանրանկարիչ Հովհաննես Խիզանցի»՝ ուսումնասիրություն-ալբոմ     
Հասմիկ Բադալյան. «Սկևռայի գրչության կենտրոնը»՝ ուսումնասիրություն-ալբոմ     
Հովհաննես Երզնկացի՝ «Ճառեր և քարոզներ»     
«Բանբեր Մատենադարանի»՝ հանդես     
«Հաղպատի ավետարանը»՝ ալբոմ     
«Արևելքի գեղագրությունը և մանրանկարչությունը»՝ (ֆրանսերեն) ալբոմ     
Ներսես Շնորհալի՝ «Հավատով Խոստովանիմ»     
«Մեսրոպ Խիզանցի»՝ ալբոմ-ուսումնասիրություն   

«ՋԵՅ ԹԻ ԱՅ Արմենիա» ՓԲԸ-ի նպատակային նվիրատվությամբ՝
«Բանբեր Մատենադարանի» թիվ 22 (2015), 23 (2016), 24 (2017), 25 (2018)
«ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», աշխատասիրությամբ Լ. Խաչիկյանի, Ա. Մաթևոսյանի, Ա. Ղազարոսյանի, հ. Ա, Երևան, 2018
Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԴ դար, Մասն Բ (1326-1350 թթ.), կազմողներ՝ Լ. Խաչիկյան, Ա. Մաթևոսյան, Ա. Ղազարոսյան, Երևան, 2020:
Կարեն Մաթևոսյան, Անին և անեցիները, Երևան, 2021
Ցուցակ Մատենադարանի արաբերեն քրիստոնեական ձեռագրերի, կազմեցին՝ Մովսես Խեչո և Էսթեր Պետրոսյան, Երևան, 2021
Հակոբ Քյոսեյան, Հայ միջնադարյան արվեստի աստվածաբանություն, Երևան, 2021
Տոնագիր, Գիտական ժողովածու Լևոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ, Երևան, 2021

Հայկական բարեգործական ընդհանուր միության նպատակային նվիրատվությամբ՝
K. Matevossian,  E. Vardanian, La miniature Arménienne. Matenadaran (album), Erevan, 2018.
Արմեն Մութաֆյան, Հայաստան-Ֆրանսիա՝ դարավոր կապեր (հայերեն, ֆրանսերեն), Երևան, 2018

Կիսվել