ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԵԿՈՒՑՈՒՄ ՍՈՖԻԱՅՈՒՄ՝ «MUSEUM BIG DATA» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Մատենադարանի Թվայնացման բաժնի աշխատակից Արա Գասպարյանը 2026 թ. նոյեմբերի 10–14-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցել է «Museum Big Data» միջոցառումների շաբաթին՝ հանդես գալով աշնանային դպրոցում և միջազգային գիտաժողովում։ Գիտաժողովը կազմակերպվել էր Հունաստանի Հոնիական համալսարանի Թանգարանագիտության հետազոտական լաբորատորիայի և Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտում իրականացվող FOCUS ERA Chair ծրագրի համագործակցությամբ։ Նոյեմբերի 10–11-ը Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի

