«ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔԸ》ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագիրը ներառում է՝ Տեսական հատված Գործնական հատված Թեմատիկ շրջայց Մատենադարանում Ծրագրի տեսական հատվածում աշակերտներին կներկայացվի՝ հին ժամանակներում որտեղ և ինչ պայմաններում են պահվել ձեռագրերը, ինչպես են վերականգնվում վնասված ձեռագրերը Մատենադարանում, վերականգնման համար նախատեսված ինչպիսի ժամանակակից գործիքներ և նյութեր գոյություն ունեն։ Գործնական հատվածում աշակերտները կդառնան փոքրիկ վերականգնողներ և կվերականգնեն վնասված թերթեր։ Աշակերտներըկծանոթանան ձեռագրերի վերականգնման հիմնական եղանակներին,կծանոթանան

Կիսվել

«ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԾՆՎՈՒՄ ՁԵՌԱԳՐԵՐԸ» ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Որտե՞ղ և ինչպե՞ս են ստեղծվել հայերեն ձեռագիր մատյանները Ի՞նչ գրանյութեր են կիրառվել Ինչի՞ց էին ստանում թանաքն ու ներկերը Այս և այլ հետաքրքիր փաստեր 4-7-րդ դասարանի աշակերտները հարցուպատասխանների, ֆիլմադիտման և մտավոր խաղերի միջոցով կստանան «Ինչպե՞ս են ծնվում ձեռագրերը» կրթամշակութային ծրագրի շրջանակում։ Ծրագրի տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե Խմբում աշակերտների թիվը՝ 15-30 Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Երկա՜ր սպասված լուր աշակերտների, ուսուցիչների և ծնողների համար։ Հոկտեմբերի 1-ից Մատենադարանի թանգարանային մասում մեկնարկում են կրթական ծրագրերը՝ նախատեսված 1-8-րդ դասարանի աշակերտների համար։ Ծրագրերը մշակվել են՝ հաշվի առնելով Դպրոցական դասընթացները Երեխաների տարիքային առանձնահատկություններն ու հետաքրքրությունները։ Յուրաքանչյուր կրթական ծրագիր բաղկացած է տեսական, գործնական հատվածներից և թեմատիկ շրջայցից։ Ծրագրերի տեսական հատվածում աշակերտները ծանոթանում են️ գրերին, զարդագրերին, ձեռագրաստեղծման և

Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

2023 թ․ ապրիլի 26-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհով և Մաշտոցյան Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ մեկնարկեց «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը։Այս տարի ծրագրին մասնակցելու են ՀՀ Արմավիրի, Լոռու և Շիրակի մարզերի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 480 երեխա։Ծրագրի շնորհիվ երեխաները հնարավորություն են ստանում ոչ միայն տեսականորեն ծանոթանալ Մատենադարանի պատմությանը, թանգարանի ցուցադրություններին, ձեռագրաստեղծման և ձեռագրերի վերականգնման արվեստին, այլև կատարում են

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Հոկտեմբերի 1-ից Մատենադարանի թանգարանային մասում վերսկսվում են կրթական ծրագրերը՝ նախատեսված 1-7-րդ դասարանի աշակերտների համար։ Ծրագրերը մշակվել են՝ հաշվի առնելով դպրոցական դասընթացները, երեխաների տարիքային առանձնահատկությունները, հետաքրքրությունները։ Յուրաքանչյուր կրթական ծրագիր բաղկացած է տեսական, գործնական հատվածներից և շրջայցից։ Տեսական հատվածում ներկայացված նյութն ամրապնդվում է գործնական հատվածի շնորհիվ։ Ձեզ ենք ներկայացնում կրթական ծրագրերը. ● «Տառերի աշխարհում» (1-2-րդ դասարաններ) ●

Կիսվել

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

Մայիսի 16-ին Տավուշի մարզում՝ Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում, մեկնարկեց «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով և Մաշտոցյան Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ։ Ծրագիրը ներառում է շրջիկ ցուցադրություն և վարպետաց դաս, որի շրջանակներում մարզի Իջևան քաղաքի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի, թիվ 5 միջնակարգ դպրոցի, Վազաշեն և Գանձաքար գյուղերի միջնակարգ դպրոցի աշակերտները ծանոթանում են Մատենադարանի պատմությանը,

Կիսվել

ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Սիրելի այցելուներ Տեղեկացնում ենք, որ Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկել է ևս մեկ նոր կրթական ծրագիր՝ «Մաշտոցի գյուտը» խորագրով։Ծրագիրը նախատեսված է ՝ 4-6-րդ դասարանների աշակերտների համար։Նպատակն է ներկայացնել․Հայոց գրերի ստեղծման կարևորությունը, այբուբենի տեսակները, գրի տեսակները, զարդագրերը։Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել երեքշաբթի-շաբաթ օրերին հետևյալ հեռախոսահամարով՝ ☎️ 033 02 80 60:Մուտքի տոմսի արժեքն է 200 դրամ, խաղ-էքսկուրսիան ամբողջ խմբի

Կիսվել

«Տառերի աշխարհում» կրթական ծրագիր Մատենադարանում

Սիրելի այցելուներ Տեղեկացնում ենք, որ Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկել է «Տառերի աշխարհում» խորագրով կրթական ծրագիր՝ նախատեսված 1-3-րդ դասարանների համար։Նպատակն է ծանոթացնել գրերի գյուտին, տառերի թվային արժեքին, զարդագրերին, Այբ-ով դարձվածքներին։Գործնական պարապմունքի ժամանակ մանրանկարչի օգնությամբ երեխաները սովորում են գրել զարդագիր տառ։Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ ☎️ 033 02 80 60:Մուտքի տոմսի արժեքն է 200 դրամ, խաղ-էքսկուրսիան

Կիսվել