ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Հոկտեմբերի 1-ից Մատենադարանի թանգարանային մասում վերսկսվում են կրթական ծրագրերը՝ նախատեսված 1-7-րդ դասարանի աշակերտների համար։ Ծրագրերը մշակվել են՝ հաշվի առնելով դպրոցական դասընթացները, երեխաների տարիքային առանձնահատկությունները, հետաքրքրությունները։ Յուրաքանչյուր կրթական ծրագիր բաղկացած է տեսական, գործնական հատվածներից և շրջայցից։ Տեսական հատվածում ներկայացված նյութն ամրապնդվում է գործնական հատվածի շնորհիվ։ Ձեզ ենք ներկայացնում կրթական ծրագրերը. ● «Տառերի աշխարհում» (1-2-րդ դասարաններ) ●

Կիսվել

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

Մայիսի 16-ին Տավուշի մարզում՝ Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում, մեկնարկեց «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով և Մաշտոցյան Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ։ Ծրագիրը ներառում է շրջիկ ցուցադրություն և վարպետաց դաս, որի շրջանակներում մարզի Իջևան քաղաքի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի, թիվ 5 միջնակարգ դպրոցի, Վազաշեն և Գանձաքար գյուղերի միջնակարգ դպրոցի աշակերտները ծանոթանում են Մատենադարանի պատմությանը,

Կիսվել

ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Սիրելի այցելուներ Տեղեկացնում ենք, որ Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկել է ևս մեկ նոր կրթական ծրագիր՝ «Մաշտոցի գյուտը» խորագրով։Ծրագիրը նախատեսված է ՝ 4-6-րդ դասարանների աշակերտների համար։Նպատակն է ներկայացնել․Հայոց գրերի ստեղծման կարևորությունը, այբուբենի տեսակները, գրի տեսակները, զարդագրերը։Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել երեքշաբթի-շաբաթ օրերին հետևյալ հեռախոսահամարով՝ ☎️ 033 02 80 60:Մուտքի տոմսի արժեքն է 200 դրամ, խաղ-էքսկուրսիան ամբողջ խմբի

Կիսվել

«Տառերի աշխարհում» կրթական ծրագիր Մատենադարանում

Սիրելի այցելուներ Տեղեկացնում ենք, որ Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկել է «Տառերի աշխարհում» խորագրով կրթական ծրագիր՝ նախատեսված 1-3-րդ դասարանների համար։Նպատակն է ծանոթացնել գրերի գյուտին, տառերի թվային արժեքին, զարդագրերին, Այբ-ով դարձվածքներին։Գործնական պարապմունքի ժամանակ մանրանկարչի օգնությամբ երեխաները սովորում են գրել զարդագիր տառ։Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ ☎️ 033 02 80 60:Մուտքի տոմսի արժեքն է 200 դրամ, խաղ-էքսկուրսիան

Կիսվել