ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի ավագ վերականգնողներ Արտավազդ Այվազյանը և Արթուր Պետրոսյանը ժամանել են Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ իրականացնելու ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման երկրորդ փուլը։ Մասնագետները գնահատում են ձեռագրերի պահպանական վիճակը, բացահայտում հնարավոր ռիսկերը և սահմանում առաջնահերթ միջամտությունները, հնարավորության դեպքում տեղում կատարում դրանք: Միաժամանակ հավաքագրվում են անհրաժեշտ մասնագիտական տվյալներ՝ հետագա աշխատանքների և համագործակցության ծրագրերի մշակման համար։ Հիշեցնենք, որ Մատենադարանի և

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱԲԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻՆ

Մատենադարանում հյուրընկալվել է Ժնևի համալսարանի հետազոտող, ABJAD տվյալների բազայի գլխավոր մշակողներից Թեյմուր Մորելը։ Հանդիպման և վարպետության դասերի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է Իսլամագիտության ֆրանսիական ինստիտուտին (IFI) կից գործող ABJAD՝ արաբերեն ձեռագրերի նկարագրության առցանց տվյալների բազան, դրա հնարավորություններն ու կիրառությունը ձեռագրագիտական հետազոտություններում։ Այցի ավարտին Թեյմուր Մորելը հանդիպել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանին, ներկայացրել հանդիպման և վարպետության դասերի

Կիսվել

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԵԿՈՒՑՈՒՄ ՍՈՖԻԱՅՈՒՄ՝ «MUSEUM BIG DATA» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Մատենադարանի Թվայնացման բաժնի աշխատակից Արա Գասպարյանը 2026 թ. նոյեմբերի 10–14-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցել է «Museum Big Data» միջոցառումների շաբաթին՝ հանդես գալով աշնանային դպրոցում և միջազգային գիտաժողովում։ Գիտաժողովը կազմակերպվել էր Հունաստանի Հոնիական համալսարանի Թանգարանագիտության հետազոտական լաբորատորիայի և Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտում իրականացվող FOCUS ERA Chair ծրագրի համագործակցությամբ։ Նոյեմբերի 10–11-ը Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի

Կիսվել

«ԳՐՔԵՐ ՄԵՂՐԻ ՄԵՋ»․ ԲԱՑԱՌԻԿ ՆԱԽԱԳԾԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանում տեղի է ունեցել «Գրքեր մեղրի մեջ» նախագծի շնորհանդեսը, որի շրջանակում «ՍԼՈՎՈ/SLOVO» հրատարակչությունը Մատենադարանին է նվիրաբերել «Աշխարհի մեծագույն թանգարաններ» մատենաշարի «Մատենադարան» գրքի մեկ օրինակ՝ զետեղված ակացիայի մեղրի մեջ։ Իր ծավալով և ընդգրկմամբ բացառիկ այս հրատարակությունը, ամփոփելով հայկական ձեռագրական ժառանգության հարուստ գանձերը, սույն նախագծի շնորհիվ ստացել է պահպանման խորհրդանշական նոր ձևաչափ։ Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՀՅՈՒԳՈ ՎԵՇՏԵՐԵԿԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՄԵԴԱԼՈՎ

Մատենադարանում հյուրընկալվել է վիեննական հեղինակավոր «INLIBRIS» հնագրավաճառական ընկերության ղեկավար Հյուգո Վեշտերեկը, որի հետ ձևավորված համագործակցությունը կարևոր նշանակություն ունի հայկական ձեռագրական ժառանգության պահպանման և Մատենադարանի ձեռագրական հավաքածուների համալրման գործում։Այս համագործակցության արդյունքում Մատենադարանի ձեռագրական հավաքածուն համալրվել է պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող մատյաններով։ Դրանց թվում են 13-րդ դարի՝ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» ձեռագիրը, 1353 թվականին Կիլիկիայի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ԼԵՀԱՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

Կրակովի Յագելոնյան համալսարանի Պատմության ինստիուտի Սադոկ Բառոնչի անվան «Լեհահայերի պատմության ուսումնասիրության կենտրոնի» հրավերով Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը եւ «Միջնադարյան արվեստի ուսումնաիրման բաժնի ավագ գիտաշխատող Լուսինե Սարգսյանը նոյեմբերի 4-5-ը մասնակցել են «Աղբյուրներ, ներշնչումներ, վերլուծություններ. լեհահայոց պատմության սկզբնաղբյուրների ուսումնասիրության արդի վիճակը և ապագա հետազոտությունների հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովին։ Վահե Թորոսյանը ներկայացրել է «Հայագիտական միջազգային

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԱՅԵՐԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐ․ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

Սեմինարը համախմբել է ձեռագրագետների, բժշկության պատմաբանների, լեզվաբանների և արևելագետների՝ քննարկելու հայերեն միջնադարյան բժշկական ձեռագրերի ուսումնասիրության մեթոդաբանական մոտեցումները, դրանց լեզվական առանձնահատկությունները, ստեղծման ու կիրառման պատմամշակութային միջավայրերը։Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բժշկական գիտելիքի փոխանցման և շրջանառության ուղիներին, ձեռագրերի լեզվական բազմազանությանը և հայկական բժշկագիտական ու բնագիտական մտքի պատմության մեջ դրանց ունեցած նշանակությանը։Սեմինարը վարել է Մատենադարանի Բժշկական և բնագիտական ձեռագրերի

Կիսվել

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԺՆևԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ

Մատենադարանի ավագ գիտաշխատող, պ.գ.դ. Արսեն Հարությունյանը ս.թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ գիտության կոմիտեի դրամաշնորհով իրականացվող «Հայ տիկնայք ըստ միջնադարյան բնագրերի և պատկերների» (25RG-6E029) թեմայի շրջանակում դասախոսություն է ներկայացրել Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնում: Դասախոսության թեման՝ «Հայ ազնվազարմ կանանց միջնադարյան մեկենասությունից՝ վիմական արձանագրություն», վիմագրական սկզբնաղբյուրների հիմամբ լուսաբանում է հայ տիկնանց շինարարական և նվիրատվական առաքելությունը միջնադարի վաղ և զարգացած

Կիսվել

«ՄԱՏԵՆԻՑ. ԱՐՔԱՅԱԿԱՆ ԲԱԼԱՍԱՆԸ»՝ COP17-Ի ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒՄ

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Մատենադարանը Կանաչ գոտում ներկայացրել է իր բացառիկ արտադրանքը՝ «Մատենից. արքայական բալասանը»։ «Մատենից. արքայական բալասանը» ևս մեկ օրինակ է, թե ինչպես կարող է ձեռագրերում ամփոփված գիտելիքը նոր կյանք ստանալ՝ դառնալով անցյալի և ներկայի յուրօրինակ կամուրջ։

Կիսվել

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԸ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հայ մեծանուն լեզվաբան, հայագիտության ականավոր ներկայացուցիչ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Կյանքը՝ գիտություն. Հրաչյա Աճառյան» խորագրով գիտաժողովը։Գիտաժողովի նպատակն էր արժևորել մեծանուն գիտնականի հարուստ գիտական ժառանգությունը, ներկայացնել նրա բացառիկ ներդրումը հայ լեզվաբանության զարգացման գործում և ընդգծել նրա աշխատությունների նշանակությունը համաշխարհային լեզվաբանական

Կիսվել