ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՐՍԵԼԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿԱՐԴԻՆԱԼ ԺԱՆ ՄԱՐԿ ԱՎԸԼԻՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականը ՀՀ-ում Սուրբ Աթոռի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայր Ալեքսանդր Ռահինիայի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Զաքարիա ծ.վրդ. Բաղումյանի ուղեկցությամբ շրջել է Մատենադարանի ցուցասրահներում, ծանոթացել հայերեն և այլալեզու ձեռագիր նմուշներին։ Այցի ավարտին Արա Խզմալյանն առանձնազրույց է ունեցել Ժան Մարկ Ավըլինի և պատվիրակության անդամների հետ։

Կիսվել