Խմբի գործունեության առաջնահերթությունն է՝

  1. Մաշտոցյան Մատենադարանում պահվող հայ միջնադարյան երաժշտական խազագրյալ ձեռագրերի բնագրագիտական և ձեռագրագիտական ուսումնասիրությունը, սրա արդյունքում գիտական ալբոմ-ուսումնասիրությունների և ուսումնասիրությունների հրատարակությունը:
  2. Մատենադարանում պահվող նորագույն հավաքածուի ձայնագրյալ հոգևոր երգերի (19-20 դարում լիմոնջյան համակարգով նոտագրված) երաժշտագիտական ուսումնասիրությունն ու հրատարակությունը: Մատենադարանի Արխիվային ֆոնդերից երաժշտությանն առնչվող նյութերի ուսումնասիրությունն ու գիտական հրատարակությունը:
  3. Հայկական ձեռագրական և վանական-երաժշտական մյուս կենտրոնների (Զմմառ, Վենետիկ, Վիեննա, Երուսաղեմ) երաժշտական ավանդույթների և պահպանվող երաժշտական ձեռագրերի ուսումնասիրությունը:

Այս ժառանգության ուսումնասիրությունների առանցքը պետք է լինի միջնադարյան խազագրությունը, բանավոր ավանդույթով պահպանված երգեցողության ճյուղավորումները, երգեցողության միջնադարյան գեղագիտությունն ու խորհրդաբանությունը, բնագրերի ծիսական խորհրդաբանությունը, համեմատական երաժշտագիտական-բանասիրական քննությունը (հայ-ասորական, հայ-բյուզանդական և այլ մշակույթների հետ ժանրային, երաժշտական, բնագրային առնչությունների վերհանումը):


Խմբի ղեկավար՝ Արյուսակ Թամրազյան
արվեստագիտության թեկնածու
Հեռախոս՝ (010) 513028, ներքին՝ 1-51

Կիսվել