ՄԵՔՍԻԿԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հայաստանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոնստանդյանի ուղեկցությամբ Մատենադարան է այցելել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը։Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել գիտական և մշակութային համագործակցության զարգացման հնարավորություններին։

Կիսվել