ՄԶՈՒՔ ԳՅՈՒՂԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուն համալրվել է Հովհաննես երեցի ընդօրինակած ևս մեկ Ավետարանով: Ձեռագիրը գրվել է 1454թ Բաղեշի (Բիթլիսի) նահանգի Սասունի Մոտկան գավառակի Մզուք գյուղում, որը միջին դարերում հայ գրչության կենտրոն է եղել: Ծաղկողի անունը հայտնի չէ: Մանրանկարները պատկանում են վասպուրականյան դպրոցին: Պատվիրատուն է եղել տանուտեր Հակոբը, որն էլ այն ընծայել է Վանդիրի Ս Աստվածածին եկեղեցուն: Մզուք

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ Է ՊԱՀՎՈՒՄ «ՀՐԱՇԱԳՈՐԾ» ՉԱՐՍԱՆՋԱԿԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Չարսանջակի Ավետարանն ընդօրինակվել է 1471 թ․ Երուսաղեմում, ապա տարվել է Արևմտյան Հայաստան և պահվել Չարսանջակ նահանգի Կոտառիչ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցում։ Բուժիչ հատկությունների և գերբնական զորության համար ձեռագիրը կոչվել է «հրաշազարդ», «հրաշագործ», «չարխափան»։ Արծաթյա կրկնակազմով, չորս ավետարանիչների ու Քրիստոսի խաչելությամբ պատկերված Ավետարանը աղոթքի առարկա էր ինչպես տարածաշրջանում ապրող քրիստոնյա հայերի, այնպես էլ այլադավանների համար: Բազմաթիվ

Կիսվել

ԱՎԵՏԱՐԱՆ, 1684 Թ., ԿԱՖԱ

Գրիչ, ծաղկող՝ Նիկողոս երեց Մելանավոր Ղրիմի դպրոցը հայ մանրանկարչության նշանավոր կենտրոններից է: Դեռևս Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո հայերի մի ստվար զանգված հաստատվում է Ղրիմում (հիմնականում՝ 14-րդ դարի վերջին)` իր հետ տանելով նաև ձեռագրեր: Ղրիմի հայ մանրանկարիչներն սկսում են ընդօրինակություններ անել նաև կիլիկյան մատյաններից: Իսկ 17-րդ դարի Ղրիմի հայկական գրչակենտրոններում ձեռագիր գրքի նկարազարդման արվեստն ապրում

Կիսվել

ԱՎԵՏԱՐԱՆ, 1588 Թ., ԹՎԱՆՃ ԳՅՈՒՂ (ԿԱՐԻՆ)

Ծաղկող՝ Առաքել Գեղամեցի Կարինի Թվանճ անապատում և Վայոց ձորում ստեղծագործած, «Արղութեցի մեծ ազգից» սերած Առաքել Գեղամեցին ուշ միջնադարի հայ մանրանկարչության առավել ուշագրավ ներկայացուցիչներից է, որի մանրանկարները հաճախ աչքի են ընկնում ինքնատիպ պատկերագրությամբ, կենցաղային մի շարք արտասովոր մանրամասներով, զարդաձևերի առկայությամբ և գունագեղությամբ: Այս Ավետարանում զետեղված Ծննդոց տեսարանը բացառություն չէ: Բեթղեհեմյան քարայրի կապույտ խորքում Աստվածամայրն է՝ ծնկներն

Կիսվել

ԱՎԵՏԱՐԱՆ, 1675 Թ., ՔԱՐԱՀԱՏ ԳՅՈՒՂ (ԳԱՆՁԱԿ)

Ծաղկող՝ Գրիգոր քահանա Գրիգոր քահանայի ձեռագիր ժառանգությունից մեզ է հասել ութ մատյան, որոնցից մեկն էլ նկարազարդ այս Ավետարանն է: Թեմատիկ մանրանկարներն այս Ավետարանում զետեղված են ձեռագրի սկզբում: Ծննդյան տեսարանում Մոր և Մանկան գորովալի հայացքների փոխանակումը տեսարանին քնքշանք և հուզական տրամադրություն է հաղորդում: Ընծայաբեր մոգերը ներկայացված են իբրև թագավորներ, իսկ ինքնատիպ գլխանոցներով երեք հովիվներից երկուսը պատկերված

Կիսվել

ԱՎԵՏԱՐԱՆ, ԺԳ. ԴԱՐ ,ԿԻԼԻԿԻԱ

Գրիչ՝ Սուքիաս ծերունի, ծաղկող՝ անհայտ Կիլիկյան արքայական ձեռագրերի խմբում եզակի գոհար է Մատենադարանի թիվ 9422 Ավետարանը, որի «Ավետման» մանրանկարը հայ ձեռագրական արվեստի բացառիկ նմուշներից է։ Տիրամոր կերպարի գլխի դիրքը, հայացքը, ձեռքի շարժումը շքեղ հմայք են հաղորդում մանրանկարին: Յուրօրինակ բուսական փշանման զարդերով շրջանակի մեջ ամփոփված այս նկարազարդման ճարտարապետական նուրբ տարրերը, կերպարների՝ գունեղ քարերից հյուսված լուսապսակները վկայում

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ Է ՊԱՀՎՈՒՄ ՄԵԶ ՀԱՍԱԾ ՀԱՅԵՐԵՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐԸ՝ ԲԱՆԱՆՑԻ «ԾԵՐ» ԱՎԵՏԱՐԱՆԸ

Ձեռագրի գրչության ստույգ տեղն ու ժամանակը հայտնի չեն։ Ըստ հնագրական տվյալների՝ Ավետարանը ենթադրաբար թվագրվում է 7-րդ դարով։ Ձեռագիր մատյանը 16-րդ դարից սկսած պահվել է Գարդման գավառի Մեծ Բանանց գյուղում, որտեղ այն կոչել են «Ծեր» կամ «Պահապան» Ավետարան։ Գանձակի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Տերյանը 1975 թ. հունվարին ձեռագիրը նվիրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին՝ հետևյալ

Կիսվել

ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ՀՐԱՇԱԳՈՐԾ ԱՎԵՏԱՐԱՆ

Հայոց պատմության մեջ բազում վկայություններ կան փրկության ուղի անցած Ավետարանների ու ձեռագիր մատյանների մասին, որոնցից է Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը։ Ավանդազրույցը պատմում է, որ Շուրիշկանի Ավետարանը, որ հայտնի է նաև «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով, գրվել է 1498թ․ Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։ Պատվիրատուն՝ Թուրուանդ իշխանն է, գրիչը՝ Բարսեղ քահանան։ Հայերի 1603-1604թթ. բռնագաղթի ժամանակ Ավետարանը

Կիսվել

ԶԵՅԹՈՒՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ

«Զեյթունի Ավետարան»-ը հայ մանրանկարչության հռչակավոր ներկայացուցիչ Թորոս Ռոսլինի՝ մեզ հայտնի առաջին ստորագրված Ավետարանն է՝ գրված և ծաղկված 1256 թ.-ին կաթողիկոսանիստ Հռոմկլայում: Ձեռագրի պատվիրատուն և ստացողը Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսն է: Ըստ պահպանված տվյալների՝ Ավետարանը երկար տարիներ մնացել է Զեյթունում և դարձել տեղի Սուրենյան-Բասիլոսյան իշխանական տան սեփականությունը: 1915 թ.՝ Զեյթունի գաղթի ժամանակ Սուրենյան-Բասիլոսյան իշխան Ասատուրն Ավետարանն

Կիսվել