«ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՇՐՋԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ Է ՍԿՍՈՒՄ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ և ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Ծրագիրը, որ իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով և Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ, նախատեսված է 4-6-րդ, 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների համար և ներկայացնում է ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը: Այն բաղկացած է երեք մասից՝ ծանոթություն ցուցադրությանը, տեսական և գործնական հատվածներ։ Շրջիկ ցուցահանդես-վարպետաց դասերը նպատակ ունեն սահմանամերձ բնակավայրերի դպրոցական տարիքի երեխաներին ներգրավել, հետաքրքրություն ու սեր