ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՇՈՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
Իտալիայի այցի շրջանակում Մատենադարանի պատվիրակությունը եղել է Ֆլորենցիայի Opificio delle Pietre Dure կենտրոնում և Հռոմի Գրքերի և արխիվային փաստաթղթերի պաթոլոգիայի կենտրոնական ինստիտուտում։ Այցելություններին ներկա է եղել նաև Մատենադարանի նորաստեղծ Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների խմբի անդամ Լուսինե Մարգարյանը։ Կազմակերպվել է շրջայց հետազոտական բոլոր լաբորատորիաներում, ներկայացվել են լաբորատոր ենթակառուցվածքներն ու սարքավորումները։ Առանձին անդրադարձ է կատարվել կենտրոնների ուսումնական բաժիններին,