Մատենադարանի հրատարակչական բաժինը ստեղծվել է 2019 թվականին: Թեև նախկինում էլ Մատենադարանում հրատարակության են պատրաստվել հին ձեռագրերի ինստիտուտի գիտաշխատողների ուսումնասիրությունները, բնագրեր, ձեռագրացուցակներ, տարբեր գրքեր, ալբոմներ, «Բանբեր Մատենադարանի» հանդեսը, սակայն չի եղել առանձին հրատարակչական բաժին:
Նոր բաժնի նպատակն է շարունակել և ընդլայնել Մատենադարանի հրատարակչական գործունեությունը: Միջնադարագիտական, հայագիտական, արվեստագիտական ուսումնասիրություններին, բնագրերին ու ձեռագրացուցակներին զուգահեռ, հրատարակության պատրաստել (մուտքագրել, սրբագրել, էջադրել, ձևավորել) Մատենադարանում պահվող ձեռագրական հարուստ ժառանգության, արխիվային հազվագյուտ նյութերի հանրայնացմանն ուղղված նոր ձևաչափերով գրքեր:
Նախատեսվում են նաև Մատենադարանի ցուցասրահներն ու ցուցանմուշները ներկայացնող, թանգարանային գործունեությունը լուսաբանող գրքերի, ալբոմների ու այլ նյութերի հրատարակություններ:
Հրատարակչական բաժնի կողմից 2019-2022 թթ. հրատարակութան պատրաստված գրքերի ցանկը:


Հրատարակչության ղեկավար՝ Հայկ Համբարձումյան
բանասիրական գիտությունների թեկնածու
[email protected]
Հեռ.` +374 (010) 513033, ներքին` 1-23

Կիսվել