ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՀՅՈՒԳՈ ՎԵՇՏԵՐԵԿԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՄԵԴԱԼՈՎ

Մատենադարանում հյուրընկալվել է վիեննական հեղինակավոր «INLIBRIS» հնագրավաճառական ընկերության ղեկավար Հյուգո Վեշտերեկը, որի հետ ձևավորված համագործակցությունը կարևոր նշանակություն ունի հայկական ձեռագրական ժառանգության պահպանման և Մատենադարանի ձեռագրական հավաքածուների համալրման գործում։Այս համագործակցության արդյունքում Մատենադարանի ձեռագրական հավաքածուն համալրվել է պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող մատյաններով։ Դրանց թվում են 13-րդ դարի՝ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» ձեռագիրը, 1353 թվականին Կիլիկիայի

Կիսվել