ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԱՅԵՐԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐ․ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ
Սեմինարը համախմբել է ձեռագրագետների, բժշկության պատմաբանների, լեզվաբանների և արևելագետների՝ քննարկելու հայերեն միջնադարյան բժշկական ձեռագրերի ուսումնասիրության մեթոդաբանական մոտեցումները, դրանց լեզվական առանձնահատկությունները, ստեղծման ու կիրառման պատմամշակութային միջավայրերը։Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բժշկական գիտելիքի փոխանցման և շրջանառության ուղիներին, ձեռագրերի լեզվական բազմազանությանը և հայկական բժշկագիտական ու բնագիտական մտքի պատմության մեջ դրանց ունեցած նշանակությանը։Սեմինարը վարել է Մատենադարանի Բժշկական և բնագիտական ձեռագրերի


