2023թ հոկտեմբերի 28-ին Մատենադարանում ձևավորվել է նոր բաժին՝ Զարգացման խումբ, որը կոչված է մշակելու և ապահովելու կառույցի գործունեության դինամիկան: Ընդհանուր ռազմավարությունը ներառում է՝

  • Ծրագրերի ներկայացում, կառավարում և հաշվետվողականություն:
  • Արտաքին կապերի ձևավորում՝ դրամաշնորհային ծրագրերի, նվիրատվությունների կազմակերպմամբ, նոր դոնորների և բարերարների ներգրավմամբ:
  • Հայագիտական կենտրոնների ու ամբիոնների հետ համագործակցություն:
  • Հայկական գրավոր ժառանգության մասին տեղեկատվության հավաքագրում և մշտադիտարկում:
  • Մարքեթինգի և առաջխաղացման միջոցառումների կազմակերպում:

Նշված ուղղություններով աշխատանքները մեկ բաժնում կենտրոնացնելը պայմանավորված է ներուժի կազմակերպական առավելությամբ, սերտ համագործակցությամբ ու մասնագիտական կողմնորոշմամբ, որոնք էլ երաշխավորելու են ակնկալվող ցուցանիշների ապահովումը՝ գիտատեխնիկական և գիտակրթական, գիտացուցադրական, կրթամշակութային և մշակութային, ձեռնարկատիրական գործունեոթյան բաժիններում:


Զարգացման խմբի ղեկավար՝
Զարգացման գծով տնօրենի տեղակալի պաշտոնակատար՝ Տաթևիկ Մուրադյան
Հեռ.` +374 (010) 513008 ներքին` 1-11

Կիսվել