2021թ.-ից թանգարանային համալիրում օտարալեզու բացատրությունների համար Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդի 2020թ. մարտի 12-ի թիվ 05 որոշմամբ սահմանվել է նոր գնացուցակ։

Թանգարանը բաց է՝
երեքշաբթի-շաբաթ 10:00 — 17:50
Հեռ. +374-10-562578

Ազատ օրեր՝
կիրակի, երկուշաբթի և տոներ

Տոմսարկղը բաց է՝
երեքշաբթի-շաբաթ 10:00 — 16:50
Հեռ. +374-10-513014

Մուտք.
Մեծահասակներ՝ 1500 դրամ
Աշակերտներ՝ 200 դրամ
Ուսանողներ (ուսանողական տոմսով)՝ 300 դրամ

Շրջայցերի արժեքը.
Հայերեն շրջայցերն՝ 3000 դրամ
1-10 այցելուների բացատրություն օտար լեզուներով՝ 5000 դրամ
11 և ավելի այցելուների բացատրություն օտար լեզուներով՝ 7000 դրամ

Նկարահանումներ (առանց լույսի)՝ 2500 դրամ

Անվճար այցելության արտոնություն տրվում է՝
Հատուկ դպրոցների սաներին, թոշակառուներին, զինծառայողներին, Արցախի ազատամարտի մասնակիցներին, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, մինչև 6 տարեկան երեխաներին, I և II կարգի հաշմանդամներին, ԻԿՕՄ-ի անդամներին և ՀՀ-ի թանգարանների աշխատողներին, ինչպես նաև՝ տնօրենի հատուկ կարգադրությամբ:

Ռադիոգիդերը տրամադրվում են անվճար և տրվում է միայն 15 հոգիանոց և ավելի խմբերին:

Արտաժամյա և ոչ աշխատանքային օրերի սպասարկումը վճարվում է կրկնակի՝ առնվազն 50 այցելուի դեպքում:

ՀՀ դպրոցականների և ուսանողների համար շրջայցն իրականացվում է անվճար՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում։

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը Մատենադարանի մուտքն անվճար է միայն ՀՀ քաղաքացիների համար։ Շրջայցը վճարովի է ըստ գնացուցակի։

Խմբով (ավելի քան 5 հոգի) այցելությունների համար անհրաժեշտ է նախօրոք պայմանավորվել. հեռ. +374 10 56 25 78

Մատենադարանի թանգարանային համալիրում այցելուներին և հյուրերին բացատրություններ են տրվում 8 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն։

ԳՆԵԼ ԱՌՑԱՆՑ ՏՈՄՍ

Կիսվել