ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԺՆևԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ
Մատենադարանի ավագ գիտաշխատող, պ.գ.դ. Արսեն Հարությունյանը ս.թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ գիտության կոմիտեի դրամաշնորհով իրականացվող «Հայ տիկնայք ըստ միջնադարյան բնագրերի և պատկերների» (25RG-6E029) թեմայի շրջանակում դասախոսություն է ներկայացրել Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնում: Դասախոսության թեման՝ «Հայ ազնվազարմ կանանց միջնադարյան մեկենասությունից՝ վիմական արձանագրություն», վիմագրական սկզբնաղբյուրների հիմամբ լուսաբանում է հայ տիկնանց շինարարական և նվիրատվական առաքելությունը միջնադարի վաղ և զարգացած

