ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱԹԵՆԱ ՄԻԽԱՅԻԼԻԴՈՒՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանի ուղեկցությամբ՝ նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։ Հյուրերն այցելել են նաև Վերականգնման բաժին։
Այցի ավարտին Աթենա Միխայիլիդուն գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում։

Կիսվել