ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Մատենադարանի ավագ վերականգնողներ Արտավազդ Այվազյանը և Արթուր Պետրոսյանը ժամանել են Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ իրականացնելու ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման երկրորդ փուլը։ Մասնագետները գնահատում են ձեռագրերի պահպանական վիճակը, բացահայտում հնարավոր ռիսկերը և սահմանում առաջնահերթ միջամտությունները, հնարավորության դեպքում տեղում կատարում դրանք: Միաժամանակ հավաքագրվում են անհրաժեշտ մասնագիտական տվյալներ՝ հետագա աշխատանքների և համագործակցության ծրագրերի մշակման համար։ Հիշեցնենք, որ Մատենադարանի և

