ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԻՋև ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

2026 թվականի նոյեմբերի 24-ին, Սուրբ Ղազար Մայրավանքում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած Հայագիտական կենտրոնների երրորդ համահավաքի ավարտին, Մխիթարյան միաբանության և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ հանձինս Ս. Ղազար Մայրավանքի վանահայր Հ. Համազասպ վրդ. Քեշիշյանի և Մատենադարանի տնօրեն տիար Արա Խզմալյանի։ Այս հուշագրի նպատակն է Մատենադարանի և Միաբանության միջև հաստատել երկարաժամկետ համագործակցություն՝ ուղղված Մխիթարյան

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Նոյեմբերի 6–7-ը Մատենադարանի տնօրենի՝ գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը մասնակցել է Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի Հայագիտության ամբիոնի հիմնադրման 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին՝ փոխանցելով Մատենադարանի տնօրենի շնորհավորական ուղերձը։ Հոբելյանի շրջանակում անցկացված «Հայկական քրիստոնեությունը դարերի խորքից․ շարունակականություն և բազմազանություն» խորագրով միջազգային գիտաժողովում Վահե Թորոսյանը հանդես է եկել «Հայ-լատին եկեղեցական հարաբերությունների քաղաքական ծալքերը XII–XIV դարերում» թեմայով զեկուցմամբ։

Կիսվել