ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲՅՈՒԶԱՆԴԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

Օգոստոսի 24–29-ը Վիեննայում կայացած Բյուզանդագիտական ուսումնասիրությունների 25-րդ միջազգային կոնգրեսին, որն անցկացվել է «Բյուզանդիան Բյուզանդիայից անդին» խորագրով, մասնակցել են Մատենադարանի յոթ աշխատակից և մեկ ասպիրանտ։ Բյուզանդագիտական ուսումնասիրությունների հայկական ազգային կոմիտեի նախաձեռնությամբ կոնգրեսի շրջանակում անցկացվել է «Բյուզանդիա և Արցախ» թեմայով առանձին նիստ։ Նիստում զեկուցումներով հանդես են եկել Մատենադարանի V–XIV դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի վարիչ, Բյուզանդագիտական ուսումնասիրությունների

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ «ՋԵՐՄԱՆՑ ՄԽԻԹԱՐՈՒԹԻՒՆ» ԵՐԿԻ ՔՆՆԱԿԱՆ ԲՆԱԳԻՐԸ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի հրատարակչությունը, աջակցությամբ Թովմասյան հիմնադրամի, լույս է ընծայել 12-րդ դարի հայ բժիշկ, բնագետ Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն» երկի քննական բնագիրը և արդի հայերեն թարգմանությունը։ Բնագիրը կազմել, թարգմանել, ծանոթագրել ու ներածությունը հեղինակել է Մատենադարանի գիտաշխատող Կարինե Մոսիկյանը։ «Ջերմանց մխիթարութիւն»-ը համարվում է հայերեն մեզ հասած առաջին ինքնատիպ բժշկագիտական ստեղծագործությունը։ Այս արժեքավոր հանրագիտարան-ձեռնարկը ստեղծվել է 1184 թ. և

Կիսվել

«СТАРИКИ ПУТЕШЕСТВУЮТ»․ ՅՈՒՐԻ ՆՈՐՇՏԵՅՆՆ ՈՒ ՆԱՈՒՄ ԿԼԵՅՄԱՆԸ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանում նկարահանվել է Նիկոլայ Սոլոդնիկովի «Старики путешествуют» նախագծի հերթական մասը՝ անիմացիոն ֆիլմի վարպետ Յուրի Նորշտեյնի և կինոյի պատմաբան, կինոգետ Նաում Կլեյմանի մասնակցությամբ։ Հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ միջավայրում հանդիպել են կինոն, արվեստն ու հիշողությունը՝ նոր հայացքով բացահայտելու դարերի պատմությունն ու մշակութային ժառանգության կենդանի շունչը։ Ուրախ էինք հյուրընկալելու արվեստի նշանավոր գործիչներին և Մատենադարանի գանձերը ներկայացնելու նաև այս

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ և ԳԱԼՈՒՍՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին Մատենադարան են այցելել Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի նախագահ Անտոնիու Մ. Ֆեյժոյի գլխավորությամբ։ Պատվիրակությանն ուղեկցում էր Հիմնարկության Հայկական համայնքների բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը։ Այցի ընթացքում հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանում, ձեռագրապահոցում, արխիվապահոցում, եղել են Թվայնացման և Վերականգնման բաժիններում, ծանոթացել են հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին և Մատենադարանի հարուստ հավաքածուին։ Շրջայցին հաջորդել

Կիսվել

«ՄԻ ԱՄԲՈՂՋ ՕՐ ԿԱՆՑԿԱՑՆԵԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ». ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ, շրջել է թանգարանում և ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը։ Բարձրաստիճան հյուրի համար կազմակերպվել են հատուկ ցուցադրություններ, որոնց շրջանակում ներկայացվել են հայկական ձեռագրական արվեստի գլուխգործոցները, Մատենադարանի քարտեզագրական ժառանգության հնագույն նմուշները, ինչպես նաև ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ իրականացող՝ «Լեռնային

Կիսվել