ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՆԵՐ․ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔԱՍԼԻԿԻ «ՍՈՒՐԲ ՀՈԳԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Համալսարանում պատվիրակությանն ընդունել է գրադարանի ղեկավար Հայր Ֆադի Քմէյդը, կազմակերպել է հատուկ շրջայց՝ ներկայացնելով վերականգնման ու թվայնացման բաժինների աշխատանքները։ Շրջայցից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում նախանշվել են համագործակցության առաջիկա ուղղությունները, մասնավորաբար՝ Լիբանանում հայերեն գրավոր ժառանգության վերականգնման համատեղ ծրագրերի, Մատենադարանում գործող արաբատառ ձեռագրերի վերականգնման ու հետազոտման լաբորատորիայի գործունեության, ինչպես նաև քրիստոնեական ու իսլամական գրավոր

Կիսվել

COP17-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԽԱԼԵԴ ԷԼ-ԷՆԱՆԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը շրջել է Մատենադարանի թանգարանում, ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին, այցելել Վերականգնման բաժին և արաբատառ ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիաներ։ Այցի ավարտին Խալեդ Էլ-Էնանին գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում. «Շատ շնորհակալ եմ այս արժեքավոր ձեռագրերը պահպանելու ուղղությամբ ձեր գործադրած ջանքերի համար»։

Կիսվել

COP17-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ՝ ԱԼԺԻՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԶՈՒԶ ՆԱՍՐԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Բարձրաստիճան հյուրը շրջել է Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։ Այցի ավարտին Ազուզ Նասրին գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում։ «Ինձ ուղեկցող պատվիրակության հետ պատիվ ունեցա այցելելու Մատենադարան՝ հին ձեռագրերի թանգարան։ Այս այցը մեզ հնարավորություն ընձեռեց բացահայտելու մի պատմական կենտրոն, որն իր մեջ միավորում է մի քանի թանգարան՝ ներկայացնելով բարեկամ Հայաստանի հարուստ ու

Կիսվել

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հոկտեմբերի 20-ին ժամը 15։30-ին Մատենադարանում տեղի կունենա ԺԷ դարի վաստակաշատ գործիչ Ստեփանոս Լեհացու՝ Արիստոտելի «Մետաֆիզիկա» երկի գրաբար թարգմանության քննական բնագրի շնորհանդեսը։ «Մետաֆիզիկան»՝ «Գիրք բնազանցականաց»-ն իմաստասիրության և իմացաբանության գիտակարգերի կարևորագույն և հիմնարար նշանակության կոթողներից է, որը Լեհացին թարգմանել է հույն արքեպիսկոպոս, ապա Հռոմի եկեղեցու կարդինալ և Վերածննդի նախակարապետներից Բեսարիոնի լատիներեն ճշգրիտ թարգմանությունից։ Քննական բնագիրը կազմեց Մատենադարանի

Կիսվել

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի պատվիրակությունը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Լիբանանի Հանրապետությունում է: Պատվիրակության կազմում են Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը, Վերականգնման բաժնի ավագ վերականգնողներ Սուսաննա Բաղդասարյանը և Չինար Մկրտչյանը: Այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Նորին Սրբությունը ողջունել է պատվիրակությանը՝ իր գոհունակությունն ու օրհնությունը հայտնելով

Կիսվել