ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ «ՋԵՐՄԱՆՑ ՄԽԻԹԱՐՈՒԹԻՒՆ» ԵՐԿԻ ՔՆՆԱԿԱՆ ԲՆԱԳԻՐԸ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մատենադարանի հրատարակչությունը, աջակցությամբ Թովմասյան հիմնադրամի, լույս է ընծայել 12-րդ դարի հայ բժիշկ, բնագետ Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն» երկի քննական բնագիրը և արդի հայերեն թարգմանությունը։ Բնագիրը կազմել, թարգմանել, ծանոթագրել ու ներածությունը հեղինակել է Մատենադարանի գիտաշխատող Կարինե Մոսիկյանը։ «Ջերմանց մխիթարութիւն»-ը համարվում է հայերեն մեզ հասած առաջին ինքնատիպ բժշկագիտական ստեղծագործությունը։ Այս արժեքավոր հանրագիտարան-ձեռնարկը ստեղծվել է 1184 թ. և

