ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՀՄԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԵՌԱԳՐԵՐԸ» ՀՄԱՅԻԼՆԵՐԻՆ ԵՎ ՀՄԱՅԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ 18-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Ս.թ. հոկտեմբերի 14–17-ը Մատենադարանում կանցկացվի «Հմայությունն ու ձեռագրերը» հմայիլներին և հմայագործության ավանդույթներին նվիրված 18-րդ միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Ժողովրդական պատումների հետազոտության միջազգային կազմակերպության (ISFNR) «Հմայիլներ, հմայագործներ և հմայագործություն» (Charms, Charmers and Charming) հանձնաժողովի համագործակցությամբ։Գիտաժողովը համախմբում է ձեռագիր և տպագիր հմայիլների, ժողովրդական հավատալիքների ու հմայագործության ավանդույթների ուսումնասիրությամբ զբաղվող 12 երկրից


