ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՆԱՅԻԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հոկտեմբերի 14-ին Մատենադարանում մեկնարկել է «Հմայությունն ու ձեռագրերը» խորագրով 18-րդ միջազգային գիտաժողովը, որի առանցքում ձեռագիր և տպագիր հմայիլներն են, ժողովրդական հավատալիքները, աղոթքներն ու հմայագործության ավանդույթները՝ տարբեր մշակույթների և պատմական ժամանակաշրջանների համատեքստում։ Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Ժողովրդական պատումների հետազոտության միջազգային կազմակերպության (ISFNR) «Հմայիլներ, հմայագործներ և հմայագործություն» հանձնաժողովի նախագահ

Կիսվել