ԱՊԱԳԱ ԱՅԳՈՒ ԱՌԱՋԻՆ ԾԱՌԸ

Մեսրոպ Մաշտոցի արձանի հարևանությամբ տնկված առաջին սոսին ազդարարեց Մատենադարանին հարակից նոր այգու ստեղծման մեկնարկը։ Նախաձեռնությունը միավորում է մշակութային և բնական ժառանգության պահպանության գաղափարները։ Արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը,ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ՆՈՐ ՀԱՏՈՐԸ

Մատենադարանում տեղի է ունեցել ԺԷ դարի անվանի գործիչ Ստեփանոս Լեհացու՝ Արիստոտելի «Մետաֆիզիկա» երկի գրաբար թարգմանության քննական բնագրի շնորհանդեսը։ «Մետաֆիզիկան»՝ «Գիրք բնազանցականաց»-ը, իմաստասիրության և իմացաբանության կարևորագույն ու հիմնարար նշանակության կոթողներից է։ Լեհացին այն թարգմանել է հույն արքեպիսկոպոս, հետագայում՝ Հռոմի եկեղեցու կարդինալ և Վերածննդի նախակարապետներից Բեսարիոնի կատարած լատիներեն ճշգրիտ թարգմանությունից։ Քննական բնագիրը կազմել է Մատենադարանի թարգմանական մատենագրության

Կիսվել