ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ և ԳԱԼՈՒՍՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 6-ին Մատենադարան են այցելել Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի նախագահ Անտոնիու Մ. Ֆեյժոյի գլխավորությամբ։ Պատվիրակությանն ուղեկցում էր Հիմնարկության Հայկական համայնքների բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը։ Այցի ընթացքում հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանում, ձեռագրապահոցում, արխիվապահոցում, եղել են Թվայնացման և Վերականգնման բաժիններում, ծանոթացել են հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին և Մատենադարանի հարուստ հավաքածուին։ Շրջայցին հաջորդել

