ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հոկտեմբերի 20-ին ժամը 15։30-ին Մատենադարանում տեղի կունենա ԺԷ դարի վաստակաշատ գործիչ Ստեփանոս Լեհացու՝ Արիստոտելի «Մետաֆիզիկա» երկի գրաբար թարգմանության քննական բնագրի շնորհանդեսը։

«Մետաֆիզիկան»՝ «Գիրք բնազանցականաց»-ն իմաստասիրության և իմացաբանության գիտակարգերի կարևորագույն և հիմնարար նշանակության կոթողներից է, որը Լեհացին թարգմանել է հույն արքեպիսկոպոս, ապա Հռոմի եկեղեցու կարդինալ և Վերածննդի նախակարապետներից Բեսարիոնի լատիներեն ճշգրիտ թարգմանությունից։

Քննական բնագիրը կազմեց Մատենադարանի թարգմանական գրականության աշխատակից Ալեքսանդր Քանանյանը։

Կիսվել