ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԸ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հայ մեծանուն լեզվաբան, հայագիտության ականավոր ներկայացուցիչ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Կյանքը՝ գիտություն. Հրաչյա Աճառյան» խորագրով գիտաժողովը։
Գիտաժողովի նպատակն էր արժևորել մեծանուն գիտնականի հարուստ գիտական ժառանգությունը, ներկայացնել նրա բացառիկ ներդրումը հայ լեզվաբանության զարգացման գործում և ընդգծել նրա աշխատությունների նշանակությունը համաշխարհային լեզվաբանական գիտության համատեքստում։
Գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել նաև Մատենադարանի գլխավոր ավանդապահ Խաչիկ Հարությունյանը և Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը:
Գիտաժողովը ևս մեկ առիթ էր միջազգային գիտական հարթակում վերահաստատելու Հրաչյա Աճառյանի ժառանգության համամարդկային արժեքն ու արդիականությունը։

Կիսվել